Արի կարդանք նախագծով հանդիպում ունեցանք 2.1 դասարանի սովորողների հետ, հանդիպումն ավարտեցինք միասնական երաժշտական կատարմամբ։ Շնորհակալություն նաև ընկեր Հասմիկին։
Рубрика: Սովորող-սովորեցնող
Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում
Մայիսյան ամենամյա 17-րդ հավաք
Սովորող-սովորեցնող նախագծով Հյուսիսային դպրոցի 3.2-րդ դասարանի սովորողները կհանդիպեն 2.1-րդ դասարանի սովորողների հետ:
Օր՝ մայիսի 16
Ժամ՝ 9.20
Մասնակիցներ՝ 2.1, 3.2-րդ դասարանների սովորողներ
Վայր՝ երաժաշտության լաբորատորիա
Ծրագրում՝ ազգային պարերի ուսուցում, կոմիտասյան երգերի միասնական կատարումներ
Պարերի ուսուցում
- Նինարե
- Կարմիր ֆստան
Կոմիտասյան երգերի միասնական կատարումներ
- Էսօր ուրբաթ է, պաս է
- Հոյ Նազան
- Սոնա յար
Սովորող-սովորեցնող․Բլոգուսուցում-բլոգավարություն
Մայիսյան 17-րդ հավաքի ընթացքում 2․1 դասարանի սովորողները արդեն երկրորդ հանդիպումն են ունենում 3․2 դասարանի սովորողների հետ։Առաջին հանդիպման ընթացքում միասին սովորողները բացել էին իրենց բլոգները, իսկ երկրորդ հանդիպմանը բլոգներում կատարեցին իրենց առաջին գրառումը և պատմեցին իրենց մասին։Սովորողները շատ ոգևորված էին աշխատում միասին։
Սովորեցնում եմ կրտսեր ընկերոջս․ Հորինուկների հորինում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսի 2-ից մեկնարկել է ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական Մայիսյան 17-րդ բաց հավաք 2022-ը, որի շրջանակում էլ այս անգամ հանդիպեցին 2-1 դասարանի և 1-2 դասրանի սովորողները։ Հանդիպման ընթացքում «Փոխանցում եմ հմտություններ» համագործակցային շարունակական նախագծով, 2-1 դասարանի սովորողները այս անգամ փոխանցեցին իրենց լեզվական հմտությունները՝ օգնեցին փոքրիկ պատմություններ հորինել։
Օրվա մասին՝ տեսանյութում
Սովորող-սովորեցնող նախագիծ.Դիջիթեք 2022 .Word ծրագրով գծում ենք աղյուսակներ
Դիջիթեք 2022-ի շրջանակում <<Սովորող-սովորեցնող>> նախագծով հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողների հետ, ովքեր մեր սովորողներին ցույց տվեցին, թե ինչպես են Word ծրագրով գծում աղյուսակներ։Արդյունքում ստեղծվեցին հետաքրքիր օրացույցներ և այլ աշխատանքներ։
Բնագիտական ստուգատես․Սովորող-սովորեցնող նախագիծ
Մասնակիցներ՝ 2․1դասարանի սովորողներ, 5 տարեկաններ
Օրը՝ հունվարի 21, ժամը՝ 10․20-11․00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան
Նպատակը` նախագծի նպատակն է կրտսեր սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը բնագիտության նկատմամբ։
Հիմնական խնդիրները`
- Սովորել, սովորեցնել
- Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
- Առավելագույն ներգրավել սովորողներին բնագիտական փորձերի ընթացքին
Արդյունքում`
Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
Բնագիտական ֆիլմերի դիտում
Բնագիտական փորձ՝ հրաբուխ
Անհրաժեշտ նյութեր՝
Քացախ, սոդա, պլաստիլին, գուաշ
Փորձի նկարագրությունը՝
Սովորողները պլաստիլինից միասին սեղանի վրա կպատրաստեն սար /լեռ/, որի մեջ կլցնեն սոդան, որևէ գույնի գուաշ և վերջում կավելացնեն քացախ, որպեսզի ստացի հրաբուխ։
Ամփոփումը դասարանական բլոգում
Սովորող-սովորեցնող նախագիծ. Դիջիթեք 2022․Մեդիահմտությունների փոխանցում
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 և 1․2 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի 17, ժամը՝
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 1.2 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Խառատյան
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 2.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։
2.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.
- ինչպես word էջ բացել,
- կիրառել word-ի գործիքները (տառի չափ, գույն փոխել, մգացնել)
- մուտքագրելու են ձմեռային բառեր, կարդալու, համեմատելու են մյուս խմբերի մուտքագրած բառերի հետ:
Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։