Կավագործություն.Տիեզերք

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ

Օրը՝ 0․10․2022

Ժամը՝ 11։10

Պատասխանատուներ՝ Ալիսա Գևորգյան, Սրբուհի Ներսիսյան

Նպատակը և խնդիրները՝

  • Իրականացնել կավով աշխատանք
  • Նպաստել մտածողության, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի,  ուշադրության, մանր մոտորիկայի զարգացմանը
  • Նպաստել հույզերի և մտքերի արտահայտմանը
  • Նպաստել ճանաչողական հմտությունների զարգացմանը

Անհրաժեշտ նյութերը`

  • Կավ

Ընթացքը՝

  • Սովորողները կավից ծեփում են երկնային մարմիններ՝ արև, լուսին, աստղեր, մոլորակներ․․․
  •  Կավագործության ընթացքում սովորողները պատմում  են իրենց  ծեփած պատկերների և ստացած տպավորությունների մասին
  • Գործունեությունը ավարտելուց հետո սովորողները ներկայացնում են իրենց աշխատանքները:

Արդյունքը՝

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Ամփոփում ենք ամառային ուսումնական ճամբարի առաջին շաբաթը նկարներով

Սովորողները նկարների միջոցով ամփոփեցին ճամբարի առաջին շաբաթը:

Դդմանանկարչություն․Հայկական զարդանախշեր

Ազգագրական փառատոնի ընթացքում սովորողները ծանոթացան հայկական զարդանախշերին և այդ նախշերով պատկերազարդեցին դդումները։

Ծեփում ենք Դիջի գործիքներ

Դիջիթեք 2022-ի շրջանակում ընկեր Ալիսի հետ աշխատեցինք սև պլաստիլինով և ծեփեցինք Դիջի գործիքներ։

Տիկնիկագործություն. նախագիծ

Նախագիծը Տաթև աթոյանի բլոգից

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ, 1-3-րդ դասարաններ

ժամանակահատվածը՝ հունվար

Նախագծի ընթացքում պատրաստելու ենք տիկնիկներ տարբեր տեխնիկաներով՝ պապյե- մաշե, թելեր, փայտյա գդալներ, կտորներ: Սովորողնորը կծանոթանան հայկական ծիսական տիկնիկներին (Ուտիս տատ,Պաս պապ, Ակլատիզ, Նուրի), ժողովրդական ավանդույթներին, զարդանախշերին:

Աշխատանքի ընթացքում՝

էսքիզների մշակում, զարդանախշերի ուսումնասիրություն,
ծիսական, թատերական տիկնիկների պատրաստում
կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
գունային լուծումներ
 
Արդյունքում՝

Պատրաստված տիկնիկները կօգտագործենք տոներ-ծեսերի, թատերական ներկայացումների ժամանակ,
կներկայացվի ցուցահանդես-տոնավաճառներում
կստեղծվի Նախագծային ֆոնդ:
Անհրաժեշտ նյութեր՝
կտորներ (տարբեր տեսակի, գույնի), թելեր, սոսինձ, փայտյա գդալներ:
 
  տեսանյութեր՝ 

«Ակլատիզ»՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկ
Հայկական ծիսական տիկնիկներ
Ծիսական տիկնիկներ
Տիկնիկներ

Ազգագրական փառատոն․Տիկնիկագործություն․Փուլ 1-ին

Հունվարի 14-ին  «Աստղիկներ» ջոկատի հետ հանդիպում ունեցան Ավագ դպրոցի սովորողները, ովքեր Ազգագրական փառատոնի շրջանակում սովորեցրեցին տիկնիկներ պատրաստել։Ընթացքը շարունակոլու ենք նաև հաջորդ շաբաթ ընկեր Տաթևի հետ միասին։

Ավելին տեսանյութում՝

Ամանորյա դեկոր

Այսօր ընկեր Տաթևի օգնությամբ սովորողների հետ պատրաստեցինք ամանորյա դեկորներ։ Աշխատանքները կներկայացվեն ցուցահանդես վաճառքի

Նյութը՝ ինքնակպչուն փայլուն ֆոմ