Լուսին

Մարիա Պողոսյան

Սյունե Բադալյան

Սոֆա Բադալյան

Լևոն Ղարիբյան

Արեն Տեր- Ստեփանյան

Արիանա Պետրոսյան

Էմիլի Պարսամյան

Արեգ Մնացականյան

Վան Վարդապետյան

Անահիտ Սարգսյան

Աբտոյան Գայանե

Հեսու Գրիգորյան

Վլադիմիր Դավեյան

Տրդատ Աբրահամյան

Էվա Կարապետյան

Նունե Մովսեսյան

Անի Աղաջանյան

Սուրեն Գևորգյան

Սամսոն Կոստանդյան

Դավիթ Մակարյան

Արմեն Պետրոսյան

Մարգարյան Էրիկա

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տիեզերք ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա

Նպատակը՝  Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին։

Խնդիրները

  • Զարգացնել տեսանյութեր դիտելու, տեղեկություններ կարդալու, դրանց բովանդակությունը ներկայացնելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել ունեցած տեղեկույթը ներկայացնելու կարողությունները PowerPoint ծրագրով
  • Զարգացնել PowerPoint ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
  • Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը

Գործունեությունը և արդյունքը

1-ին փուլ

  • Կարդալ, դիտել, մեկնաբանել, քննարկել  ուսումնական նյութեր և  տեսանյութեր հետևյալ թեմաների մասին`
  1. Արեգակնային համակարգ   1  ,  2 , 3 (ռուս.)
  2. Երկիր մոլորակ ,2(ռուս)
  3. Գլոբուս, Քարտեզ
  4. Տարվա եղանակներ
  5. Գիշեր, ցերեկ
  6. Մայրցամաքներ, օվկիանոսներ
  7. Բնական երևույթներ
  8. Բնական տարերքներ
  9. Բնական ռեսուրսներ

2-րդ փուլ

  • 2-3 հոգիանոց խմբերով տեղեկատվական նյութեր պատրաստել թվարկած թեմաների մասին.
  • Աշխատանքները ներկայացնել ընկերներին, հրապարակել բլոգներում

3-րդ փուլ

  • Կարդալ արևի, լուսնի, աստղերի, գիշերվա, ցերեկի մասին ավանդապատումներ

Սովորող-սովորեցնող նախագիծ․ մեդիահմտությունների փոխանցում՝ PowerPoint

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում մեզ հյուր եկան մեր ավագ ընկերները ՝ 3․1 և 3․2 դասարանի սովորողները։

Առաջին հանդիպմանը 3․1 դասարանը՝ ընկեր Կարինեի հետ միասին, 2․1 դասարանի սովորողներին ծանոթացրեցին Powerpoint ծրագրին՝ ինչպես բացել էջերը, գրել թեմաները, գունավորել, նկարները ներբեռնել։Այդ հանդիպման արդյունքում սովորողները ստեղծեցին հետաքրքիր փաթեթներ՝ գրելով իրենց անուն, ազգանունը և իրենց սիրելի զբաղմունքի մասին։

Շատ արդյունավետ հանդիպում ստացվեց, քանի որ սովորողների մեծ մասը հանդիպման ավարտին տիրապետեց Powerpoint-Ի հմտություններին։

Երկրորդ հանդիպումը եղավ արդեն ընկեր Ազնիվի դասարանի սովորողների հետ, ովքեր <<Տիեզերք>> նախագծի շրջանակում օգնեցին ստեղծել տիեզերքի մասին հետաքրքիր փաթեթներ և ամրապնդեցին սովորողների հմտությունները։

Հանդիպումները շատ հաջողված էին և կլինեն շարունակական նաև << Սեբաստացու օրերի>> շրջանակում։

Հանդիպումներից մեկը տեսանյութով՝

Մտքի թռիչք դեպի տիեզերք ամփոփիչ փուլ

Նախ առաջին փուլում սովորողները թղթի վրա նկարեցին իրենց երազանքների մոլորակները:
Նրանք փորձեցին պատկերել այն, ինչ միայն երազներում են տեսնում։
Յուրաքանչյուրն իրեն Փոքրիկ Իշխան պատկերացնելով` ստեղծեց մոլորակի իր տարբերակը, որտեղ ամեն ինչ իր ցանկությամբ է, հարմարավետ ու գեղեցիկ։

Թղթե էսքիզը ավարտելուց հետո անցանք երկրորդ փուլին՝ ծեփեցինք կավով և ստացանք նույն պատկերը արդեն կավի վրա:

Չորացված և հղկված կավը ներկեցինք անգոբով և տեղափոխեցինք վառարանի մեջ:

Այցելություն Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան

Առաջին դասարանցիները այսօր գնացին Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան, դիտեցին մանկական հրաշալի ներկայացում՝ երեք կատուների և մոլորակների մասին։ Հիանալի տպավորություններով վերադարձան։

«ՏԻԵԶԵՐՔ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 Տիեզերք » նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին  ուսումնասիրել անծայրածիր տիեզերքը, երկնային մարմինները, նրանց դասավորությունը, կապը , ճանաչել տիեզերագիտությամբ զբաղվող մարդկանց, նրանց կատարած հետազոտությունները ուսումնասիրել, աստղերի դիտումներ, ուսումնասիրություններ կատարել:
Ուսումնասիրում ենք՝
Տիեզերքը, Երկիր մոլորակըՆպատակ՝ տիեզերքի մասին նախագիտելիքների հաղորդում, տիեզերքի ու շրջակա աշխարհի ուսումնասիրություն, բացահայտում
Խնդիրներ՝

Սովորողների աշխարհաճանաչողության, աշխարհընկալման  զարգացում
Սովորողների գործնական առաջադրանքների կատարում
Ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում
Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
Դիտումներ /դիտարկումներ/ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու/ և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում և զարգացում

Մեթոդների ընտրություն
Անհրաժեշտ ՏՀՏ միջոցների կիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/
Անհրաժեշտ գործիքներ և նյութեր
Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում

Նախագծի ընթացքը
Մաթեմատիկա
Ուսումնասիրել տիեզերքը, երկնային մարմինները:
Առաջադրանքներ՝
1. Կատարել խմբավորումներ ըստ հատկանիշի՝ ձևի, չափի, գույնի և այլն: .
2. Զույգեր կազմել ըստ հատկանիշների ՝ մեծ- փոքր, երկար -կարճ, հաստ-բարակ, բարձր-ցածր, վերև-ներքև:
3. Կատարել բնագիտական փորձեր, ուսումնասիրություններ անել, մեկնաբանել, տրամաբանել:
4.Հաշվել և անվանել երկնային մարմիները
5. Պատկերել տիեզերքն ու հաշվել, համեմատել երկնային մարմինները

Մայրենի + Տեխնոլոգիա + Ես և շրջակա
Տիեզերքն ու երկնային մարմինները ուսումնասիրելուց հետո քննարկել հանելուկներ տիեզերքի և երկնային մարմինների մասին :
Հանելուկներ, շուտասելուկներ:
Երգ-երաժշտություն  /«Արև’, արև եկ-եկ»  երգերի շարք/
Սովորում-խաղում  են  Աթ. Խնկոյանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը։
Առաջադրանք՝
1. Նկարել անսովոր  մոլորակներ , անվանել, ստեղծագործել նկարի շուրջ:
2. Ռադիոհաղորդում պատրաստել տիեզերի  անհայտ մոլորակների մասին:
3. « Իմ մոլորակը » թեմայի շուրջ նկարել մոլորակ, պատմել , թե ովքեր են իր մոլորակի բնկաիչները, ինչ ձևի, գույնի է իր մոլորակը, անվանել այն և զարգացնել զրույցը:
4. Պլաստիլինով պատրաստել մոլորակներ , դերաբաշխում անել և բեմադրել մոլորակների պար, խաղ-ներկայացում, երկխոսություն
5. Ուսումնասիրել շրջակա աշխարհը, դիտումներ, ուսումնասիրություններ անել, համեմատել տիեզերքն ու Երկիր մոլորակը, զրույց-քննարկում անել

Մեդիատեխնոլոգիա. +   Ճամփորդություն
Նկարում ենք  լուսինն ու աստղերը Pait-ով, ռադիոհաղորդում ենք պատրաստում տիեզերքի մասին, գնում ենք աստղացուցարան և դիտում ենք տիեզերքի և երկնային մարմինների մասին պատմող ֆիլմեր:

ԵՍ

ես