Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ Հյուսիսային դպրոցում

Փետրվարի 25-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ «Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ» ծրագրով երաժշտաթատերական ներկայացումը: Ծեսին մասնակցեցին Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանի սովորողները, դասավանդողները։ Սովորողները ներկայացումից հետո խաղացին ազգային, ավանդական խաղեր:

Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ

Նախագիծը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց նախագծով՝

Բարեկենդանի ծես 2-3-րդ դասարաններում

Փետրվարի 25,  ժամը 12.30

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, այլք

Վայրը՝   Հյուսիսային դպրոց՝ Հարավային պուրակ

Ծրագրում՝

Միասնական․․․

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

Խելքս գլխես կորեր է:

  • Իշու դնչիկ

Տղայի գյուղ(3-րդ դասարաններ)

Читать далее «Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ»

Կոմիտաս․ «Գնացեք, տեսեք» ․Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

 Սամսոնը և մայրիկը Բարեկենդանի տոնին ընդառաջ ներկայացնում են Կոմիտասի «Գնացեք, տեսեք» երգը:Կեցցե՜ք։

Խաղում ենք Բարեկենդան

Բարեկենդանի տոնին ընդառաջ  մեր դասարանի սովորողների հետ  երգում  և թաթիկներով խաղում ենք  Կոմիտասի «Գնացեք, տեսեք» երգը:

Շնորհակալ ենք, ընկեր Տաթևին և հինգերորդ դասարանի սովորողներին երեխաների թաթիկներին բարեկենդանյան գեղեցիկ հերոսներ պատկերելու համար:

Շնորհակալություն նաև ընկեր Հասմիկին

Տրընդեզ-Բարեկենդան ամփոփում

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների տրընդեզի և Բարեկենդանի ծեսը: