Հուլիսի 1-ին Սասնալանջում տեղի ունեցավ «Թուր Կեծակու» հանդիսավոր բացումը։Կարծես դյուցազնավեպը հյուր էր եկել կրթահամալիր։Հյուսիսային դպրոցում հանդիսավոր օրը լի էր տարատարիք սովորողներով։Ներկա էին նաև նորեկ առաջին դասարանի սովորողները՝ Ռազմիկը և Լևոնը, ովքեր ֆիզիկական միջավայրում ծանոթացան ինձ հետ և մեկ մեկու հետ։Շատ տպավորիչ էր նաև դասընկերների ծանոթացումը։Արվեստանոցում սովորողները շատ մեծ ոգևորությամբ աշխատեցին, քանդակեցին երեք հարթաքանդակ՝ Սասունցի Դավթին, Քուռկիկ Ջալալիին և Դավթի սուրը։Աշխատանքները իրենց հետ վերցրեցին ՝ տանը ներկելու ակնկալիքով։Սովորողների հետ ոգևորված էին նաև ընտանիքի անդամները, իրենց փոքրիկ քույրիկները։












