Ռոդարիական օրեր․Թարս հարցեր․Ներկայացնում են սովորողները

«Ռոդարիական օրեր» նախագծի շրջանակում ծանոթացանք Ջաննի Ռոդարիի «Թարս հարցեր» հեքիաթին, քննարկեցինք և սովորողները փորձեցին իրենց պատկերացնել Ինչուիկի տեղում։Արդյունքում Paint նկարչական ծրագրով նկարեցին հեքիաթը և հորինեցին թարս հարցեր։

Ջաննի Ռոդարիի  «Երկիր, որտեղ բոլոր սկսվում են Չ տառով»

Սովորողները Paint ծրագրով նկարել և Ջաննի Ռոդարիի <<Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են Չ տառով>> ստեղծագործությունը և իրենք էլ հորինել են բառեր, որոնք սկսվում են <<Չ>> տառով։

Ջաննի Ռոդարի․ Ա՜յ, քեզ շաբաթ

Սովորողները Paint Ծրագրով նկարել և մուտքագրել են Ջաննի Ռոդարիի <<Ա՜յ, քեզ շաբաթ>> ստեղծագործությունը։

Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ

Նկարը՝ Փանոսյան Հասմիկի

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ ապրիլ ամիս

Նպատակը

Ռոդարիական հնարք-մեթոդները՝ զարգացնելով ստեղծագործական մտածողությունը կնպաստեն  սովորողների ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը՝ կիրառելով ու զարգացնելով մեդիահմտությունները:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների կիրառում ու զարգացում
  • մեդիահմտությունների կիրառում ու զարգացում

Ուսումնական նյութեր

Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ

Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ

Ջանի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն

Ուղղությունները՝

  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
  • Աղայանը ռոդարիական պատումով
  • Ռոդարին աղայանական պատումով
  • Լիմերիքներ
  • Լեզվական երկանդամներ
  • Թարս հարցեր շիտակ պատասխաններով
  •  «Շրջված»,  «շփոթված» պատմություններ
  • «Ինչ կլիներ, եթե…»
  • Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
  • Ռոդարին խոհանոցում. անսովոր ուտելու կերպարներ
  • Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր

Աշխատանքները հրապարկվելու են բլոգում, ենթակայքում:

Դդմածես 2024.Դդմանկարչություն

Դդմածես նախագծի ընթացքում սովորողների հետ որոշեցինք սովորական դդումներին դարձնել կերպարներ, այդպիսով սկսեցինք նկարել դդումների վրա։Արդյունքում ստացվեցին շատ հետաքրքիր դդմային կերպարներ։

Թթուդրիկ․Պատրաստում ենք ամենահամեղ թթուն

<<Սեբաստացու օրեր>> նախագծի ընթացքում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սովորողները միշտ պատրաստում են թթու։Այս տարի ևս բացառություն չէր։Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները սկզբում ծանոթացան այն բանջարեղենին, որը կարող են թթվի մեջ օգտագործել, նկարեցին paint ծրագրով, կազմեցին փոքրիկ պարզ խնդիրներ թթվի մասին, հորինեցին հանելուկներ։Բանջարեղենից պատրաստեցին կերպարներ, որոնց անուններ տվեցին և հորինեցին այդ կերպարների մասին փոքրիկ հեքիաթներ։Թթուն պատրաստելու համար մեզ օգնության եկան մեր սիրելի մայրիկները։Բանջարեղենը մի լավ համտեսելուց հետո սովորողները այն սկսեցին տեղավորել բանկաների մեջ, լավ բարեմաղթանքներ ասեցին և փակեցին փականը։Վերջում իհարկե աղաջուր ավելացրեցինք։Բանկաների վրա ամրացրեցինք մեր paint ծրագրով նկարված թթվի պիտակները և ներկայցրեցինք ցուցահանդես-վաճառքին, իսկ մի մասը համտեսեցինք Հարիսայի ծեսին։

Ավելին տեսանյութում՝

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Մասնակիցներ՝ 3-1 դասարան

ժամանակահատվածը-մայիս-հունիս

Նախագծերի իրականացման վայրը՝ Տիգրան Հայրապետյան գրադարանի ընթերցասրահ, քաղաքային գրադարաններ, գրախանութներ

Նպատակը՝

  • գրադարաններից օգտվելու մշակույթի զարգացում
  • ընթերցանության խրախուսում
  • լեզվամտածողության զարգացում
  • ստեղծագործական երևակայություն
  • ինքնաներկայացում
  • Սովորողների մոտ ձևավորել սեր դեպի ընթերցանությունը
Читать далее «Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր»

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ. Հանդիպում 2-րդ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18-րդ բաց հավաք

Ելք ստուգատես

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնարի միջոցով այս անգամ երրորդ դասարանի սովորողները հորինել էին հեքիաթներ երեք ավարտով։Համագործակցային նախագծի երկրորդ հանդիպման ընթացքում արդեն մեր սովորողները ներկայացրեցին իրենց հեքիաթները, իսկ ավագ ընկերները ընտրեցին իրենց դուր եկած ավարտի տարբերակը։

Եվ ավագ սովորողները, և՛ մեր դասարանի սովորողները շատ մեծ ոգևորությամբ աշխատեցին և ներկայացրեցին իրենց հեքիաթները, որոնք մեկը մյուսից անհավանական հետաքրքիր էին ստացվել։

Աշխատանքը այսքանով չավարտվեց, քանի որ սովորողները շատ էին հավանել ստեղծագործական աշխատանքը։Մենք հանդիպում ունեինք նաև երկրորդ դասարանի սովորողների հետ, որի ընթացքում իրենց նորաստեղծ բլոգներում պետք է առաջին հրապարակումը կատարեին մեր օգնությամբ։

Սովորողները որոշեցին հենց հեքիաթներ հորինել ՝ օգտագործելով ռոդարիական երկանդամության խաղ- հնարը։Արդյունքը երկու դեպքերում էլ շատ ոգևորիչ էր։

Բլոգավարություն.Երկրորդ հանդիպում

Այսօր <<Սովորող-սովորեցնող>> և <<Բլոգավարություն>> նախագծերի շրջանակում կրկին հյուր էին եկել 2.1 դասարանի սովորողները, արդեն երկրորդ հանդիպումն էր։Հանդիպման ընթացքում նաև մեզ հյուր եկան Գյումրու թիվ 15 դպրոցի ուսուցիչները։Հանդիպմանը սովորողները միասին հնարեցին հորինուկ ՝ ռոդարիական երկանդամության խաղ-հնարքով և հրապարակեցին իրենց բլոգներում։Մեզ հյուր եկած ուսուցիչները հիացած էին սովորողների ստեղծագործակա մտքի թռիչքով , մեդիահմտություններով և կրթական մակարդակով։Հորինուկները առանձին հրապարակումով կհրապարակենք և կամփոփենք։

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Նախագիծը՝ Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Այսօր՝ մայիսի 4-ին, Հյուսիսային դպրոցի 4-1և 3-1 դասարանները հանդիպեցին և համագործակցային նախագիծ ունեցան։ 4-րդցիները նախապես ծանոթացել էին ռոդարիական երկանդամություն խաղ- հնարին, ապա հորինել երեք ավարտով պատմություններ։ Ահա և ներկայացրեցին իրենց պատմությունները, իսկ 3-րդցիները ուշադիր լսեցին, քննարկեցին և մեկնաբանեցին իրենց ամենից շատ դուր եկած ավարտը։ Համագործակցության ընթացքում սովորողները զվարճացան, տխրեցին, ճամփորդեցին երևակայական պատմությունների հերոսների հետ։ Հաջորդ շաբաթ նույն նախագծով 4-րդ դասարանի սովորողներին կայցելեն 3-րդ դասարանի սովորողները։

Մանրամասները՝ տեսանյութում։