Սովորող-սովորեցնող նախագիծ․ մեդիահմտությունների փոխանցում՝ էլ. փոստի գործածում

Մայիսյան ամենամյա 19-րդ հավաք

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 և  2.2 դասարանների սովորողներ

Օրը՝ մայիսի 6

ժամը՝ 10։10-10:55

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասասենյակ

Պատասխանատուներ՝ Լուսինե Բարխուդարյան, Սրբուհի Ներսիսյան

Նկարագրություն

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակում  2.2 դասարանի սովորողները կրտսեր ընկերներին սովորեցնելու են՝

  • մուտք գործել էլեկտրոնային փոստ
  • Բեռնել ֆայլը, ծանոթանալ Word ֆայլի գորիծիքաշարին, կցել ֆայլը
  • ստեղծել նամակներ և ուղարկել

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Սովորող _սովորեցնող, outlook_ի օգտագործում․Փոխանցում եմ մեդիահմտություններ․

Ձմեռային ճամբարի ընթացքում կրկին հանդիպեցինք 3.2 ջոկատի հետ։Այս անգամ ավագ ճամբարականները կրտսերներին սովորեցրեցին օգտագործել իրենց էլեկտրոնային հասցեները։Սովորեցին բացել էլ․հասցեն, ֆայլ ներբեռնել և նամակ գրել։Հանդիպումները շարունակական կլինեն, որպեսզի սովորողները ամրապնդեն իրենց կարողությունները և լիարժեք կարողանան գործածել էլեկտրոնային հասցեն։

Տիկնիկագործություն․Խրձիկ տիկնիկներ

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում «Տիկնագործություն» նախագծով հանդիպեցինք կրկին 2.3 ջոկատի հետ։Այս անգամ ավագ ընկերները կրտսեր ճամբարականներին սովորեցրեցին պատրաստել խրձիկ տիկնիկներ։Մինչ հանդիպումը սովորողների հետ խոսել էինք ազգային տիկնիկների մասին և պատրաստել էինք անհրաժեշտ պարագաները։

2.3 ջոկատը արդեն պատրաստել էր խրձիկ տիկնիկներ և բավականին հմտացել էին այդ գործում։Նրանք մեծ սիրով բացատրում և ցույց էին տալիս կրտսեր ընկերներին, թե ինչպես պետք է աշխատեն։Ինչպես միշտ մեր համագործակցությունը հիանալի ստացվեց։Շնորհակալություն ընկեր Լիաննային և ընկերներին։

Ընթացքը ստորև՝

Ձմեռային ճամբար 2024. Սովորող-սովորեցնող նախագիծ.Word ծրագրի մեջ մուտքագրում ենք ձմեռային բառեր

Ձմեռային ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծով հանդիպեցինք 3.2 ջոկատի հետ, աշխատեցինք Word ծրագրով՝ մուտքագրեցինք ձմեռային բառեր, հասկացություններ։

Սովորող-սովորեցնող նախագիծ․«Ծիտը» հեքիաթի ներկայացումը ստվերային թատրոնի միջոցով

Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները այս անգամ ներկայացան որպես սովորեցնողներ և Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթը բեմադրեցին պարտեզի սաների համար։Ներկայացանք ստվերային թատրոնի միջոցով։Իհարկե սա մեր առաջին անգամն էր, որ բեմ էինք բարձրանում և այդքան էլ շատ ժամանակ չէինք ունեցել փորձերի համար, բայց մեծ սիրով ներկայացանք, իսկ փոքրիկ սաներն էլ մեծ սիրով և հետաքրքրությամբ դիտեցին և ծափահարեցին մեզ։Իհարկե կշարունակենք թատրոնի աշխատանքներն և հաջորդ անգամ ավելի մեծ պատրաստվածությամբ կներկայանանք։Կարծում եմ ստացվեց։

Շնորհակալություն նաև ընկեր Սոնային և ընկեր Լուսինեին։

Սովորող-սովորեցնող նախագիծ.PAINT ծրագրում մուտքագրում ենք «ՍԱՐ» բառը

Հոկտեմբերյան 18-րդ բաց հավաքի ընթացքում Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Լուսինեի երկրորդ դասարանի սովորողների հետ, ովքեր կրտսեր ընկերներին օգնեցին առաջին անգամ մուտքագրել word ծրագրի մեջ։Քանի որ սկսել ենք բառուսուցումը, մուտքագրեցինք մեր առաջին բառը՝ «ՍԱՐ» բառը։Կեցցե՜ն բոլորը։

«Ուսումնական մառան» խնձորի չրի պատրասում

Հոկտեմբերի 11-ին սովորողների հետ ճամփորդություն ունեցանք դեպի Կարբի գյուղ, որտեղ խնձորի այգում կատարեցինք բերքահավաք, մի լավ խնձոր համտեսեցինք ու մեզ հետ խնձորի բավականին մեծ քանակ բերեցինք Հյուսիսային դպրոց, որպեսզի «Ուսումնական մառան» նախագծի շրջանակում չիր պատրաստենք։Նախապես արդեն սովորողների հետ խոսել էինք չիր պատրաստելու մասին, խոսել տարբեր չրի տեսակների մասին և մտովի համտեսել։

Ինչպես որոշել էինք, այդպես էլ արեցինք՝ հանդիպեցինք Ընկեր Լիաննայի երկրորդ դասարանի սովորողների հետ և միասին սկսեցինք չիր պատրաստելու մեր գործընթացը։

անհամբեր սպասում ենք , որպեսզի չիրը պատրաստ լինի և համտեսենք։

Սովորող-սովորեցնող նախագիծ.մուտքագրում ենք word ծրագրի մեջ

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023 -ի ընթացքում << Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում կրկին հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Կարինեի երրորդ դասարանի սովորողների հետ, և այս անգամ աշխատեցինք word ծրագրով։Ես նախապես սովորողներին ծանոթացրել էի word ծրագրի գործիքներին, իսկ երրորդ դասարանի սովորողները օգնեցին, որպեսզի առաջին դասարանի սովորողները առաջին անգամ մուտքագրեին word ֆայլի մեջ՝ գործածելով բոլոր գործիքները։Միասին մուտքագրեցին 1-10-ը թվերը, մեծացրեցին, փոքրացրեցին, ինչպես նաև գունավորեցին ու վերջում կատարեցին գումարման և հանման գործողություններ։Ընթացքը և արդյունքը շատ ոգևորիչ էր։

Ավելին տեսանյութում՝

Սովորող-սովորեցնող նախագիծ.paint ծրագրով նկարում ենք աշուն

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023 -ի ընթացքում << Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորողների հետ։Առաջին դասարանի սովորողները արդեն իսկ ծանոթ էին paint ծրագրի գործիքներին, սակայն երկրորդ դասարանի սովորողների օգնությամբ ավելի ամրապնդեցին իրենց կարողությունները և նկարեցին աշուն։Իհարկե այս նախագիծը միշտ հաջողված է, քանի որ սովորողը սովորողի հետ շատ մեծ հավեսով է համագործակցում։

Ավելին տեսանյութում՝

Սովորող-սովորեցնող նախագիծ․Փոխանցում եմ մեդիահմտություններ․Մուտքագրում ենք Paint ծրագրի մեջ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․2 և 1.1 դասարաններ
Օրը՝ հոկտեմբերի 18
Ժամը՝ 12:50-13։35

Նպատակը՝ ծանոթություն Paint ծրագրին

Նկարագրություն՝
2-րդ դասարանի սովորողները այցելում են առաջին դասարանի սովորողներին և ներկայացնում Paint ծրագրի աշխատանքային գործիքները: Օգնում են, նկարեն <<Ամպն ու սարը>> բանաստեղծությունը, մուտքագրեն <<Սար>> բառը և իրենց անունները, պահպանեն նկարները։

  • բացել Paint ծրագիրը
  • գործածել գործիքները
  • օգտագործել երկրաչափական պատկերները
  • նկարել կերպարներ
  • մուտքագրել անունները
  • ճիշտ անջատել համակարգիչը