Ուսումնական այց դեպի Պլանետարիում

<<Տիեզերք>> նախագծի շրջանակում, ուսումնասիրեցինք տիեզերքը, մոլորակները և մեր ունեցած տեղեկություններով այցելեցինք Պլանետարիում՝ դիտելու ուսումնական ֆիլմ Արեգակնային համակարգի մասին՝ Մոգական մոլորակը, Արևից այն կողմ։ Մուլտֆիլմը
դիտելուց հետո Անգլիական այգում իրականացրեցինք միասնական ընթերցողական ֆլեշմոբ, կատարեցինք կոմիտասյան երգեր։

Ուսումնական այց դեպի Պլանետարիում

Նկարը՝ 1.1 դասարանի սովորող Եվա Դանիելյանի

Մասնակիցներ՝  1.1 և 1.2 դասարաններիի սովորողներ

Օրը ՝ Նոյեմբերի 15

Մեկնում՝ 10:20

Վերադարձ-13.00

Վայրը՝ Պլանետարիում ՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Սիրանույշ Պետրոսյան, Ռոզա Մելիքյան

Նպատակը՝ «Տիեզերք» նախագծի ամփոփում,կոմիտասյան երգերի ֆլեշմոբ քաղաքային այգում

Читать далее «Ուսումնական այց դեպի Պլանետարիում»

PAINT ծրագրով նկարում ենք Աթաբեկ Խնկոյանի «ԼՈւՍԻՆ» բանաստեղծությունը

PAINT ծրագրով նկարում ենք Աթաբեկ Խնկոյանի «ԼՈւՍԻՆ» բանաստեղծությունը, ամրապնդում ենք տիեզերքի մասին մեր գիտելիքներն,բանաստեղծության իմացությունն և մեդիահմտությունները։

Տիեզերք նախագիծ.paint ծրագրով նկարում ենք Արեգակնային համակարգը

Տիեզերք նախագծի ընթացքում ծանոթացանք Արեգակնային համակարգի հետ, խոսեցինք մոլորակներից, արևից և լուսնից, ինչպես նաև դիտեցինք ուսումնական տեսանյութ Արեգակնային համակարգի մասին։Արդյունքում սովորողները paint ծրագրով նկարեցին Արեգակնային համակարգը։

Տիեզերք․ Ուսումնական նախագիծ

  • .Լուսին
  • .Արև
  • .Աստղ

Նպատակները՝

  • Զարգացնել տիեզերքի, Երկիր մոլորակի մասին գիտելիքները,
  • Պատմել լուսատուների մասին.

Խնդիրները՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  •  Բանավոր խոսքի զարգացում
  • Երկնային երևույթների ուսումնասիրություն, նկարագրություն
  •  Համեմատելու, վերլուծություններ անելու, արագ կողմնորոշվելու  ունակությունների զարգացում
Читать далее «Տիեզերք․ Ուսումնական նախագիծ»

Լուսին

Մարիա Պողոսյան

Սյունե Բադալյան

Սոֆա Բադալյան

Լևոն Ղարիբյան

Արեն Տեր- Ստեփանյան

Արիանա Պետրոսյան

Էմիլի Պարսամյան

Արեգ Մնացականյան

Վան Վարդապետյան

Անահիտ Սարգսյան

Աբտոյան Գայանե

Հեսու Գրիգորյան

Վլադիմիր Դավեյան

Տրդատ Աբրահամյան

Էվա Կարապետյան

Նունե Մովսեսյան

Անի Աղաջանյան

Սուրեն Գևորգյան

Սամսոն Կոստանդյան

Դավիթ Մակարյան

Արմեն Պետրոսյան

Մարգարյան Էրիկա

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տիեզերք ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա

Նպատակը՝  Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին։

Խնդիրները

  • Զարգացնել տեսանյութեր դիտելու, տեղեկություններ կարդալու, դրանց բովանդակությունը ներկայացնելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել ունեցած տեղեկույթը ներկայացնելու կարողությունները PowerPoint ծրագրով
  • Զարգացնել PowerPoint ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
  • Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը

Գործունեությունը և արդյունքը

1-ին փուլ

  • Կարդալ, դիտել, մեկնաբանել, քննարկել  ուսումնական նյութեր և  տեսանյութեր հետևյալ թեմաների մասին`
  1. Արեգակնային համակարգ   1  ,  2 , 3 (ռուս.)
  2. Երկիր մոլորակ ,2(ռուս)
  3. Գլոբուս, Քարտեզ
  4. Տարվա եղանակներ
  5. Գիշեր, ցերեկ
  6. Մայրցամաքներ, օվկիանոսներ
  7. Բնական երևույթներ
  8. Բնական տարերքներ
  9. Բնական ռեսուրսներ

2-րդ փուլ

  • 2-3 հոգիանոց խմբերով տեղեկատվական նյութեր պատրաստել թվարկած թեմաների մասին.
  • Աշխատանքները ներկայացնել ընկերներին, հրապարակել բլոգներում

3-րդ փուլ

  • Կարդալ արևի, լուսնի, աստղերի, գիշերվա, ցերեկի մասին ավանդապատումներ

Սովորող-սովորեցնող նախագիծ․ մեդիահմտությունների փոխանցում՝ PowerPoint

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում մեզ հյուր եկան մեր ավագ ընկերները ՝ 3․1 և 3․2 դասարանի սովորողները։

Առաջին հանդիպմանը 3․1 դասարանը՝ ընկեր Կարինեի հետ միասին, 2․1 դասարանի սովորողներին ծանոթացրեցին Powerpoint ծրագրին՝ ինչպես բացել էջերը, գրել թեմաները, գունավորել, նկարները ներբեռնել։Այդ հանդիպման արդյունքում սովորողները ստեղծեցին հետաքրքիր փաթեթներ՝ գրելով իրենց անուն, ազգանունը և իրենց սիրելի զբաղմունքի մասին։

Շատ արդյունավետ հանդիպում ստացվեց, քանի որ սովորողների մեծ մասը հանդիպման ավարտին տիրապետեց Powerpoint-Ի հմտություններին։

Երկրորդ հանդիպումը եղավ արդեն ընկեր Ազնիվի դասարանի սովորողների հետ, ովքեր <<Տիեզերք>> նախագծի շրջանակում օգնեցին ստեղծել տիեզերքի մասին հետաքրքիր փաթեթներ և ամրապնդեցին սովորողների հմտությունները։

Հանդիպումները շատ հաջողված էին և կլինեն շարունակական նաև << Սեբաստացու օրերի>> շրջանակում։

Հանդիպումներից մեկը տեսանյութով՝

Մտքի թռիչք դեպի տիեզերք ամփոփիչ փուլ

Նախ առաջին փուլում սովորողները թղթի վրա նկարեցին իրենց երազանքների մոլորակները:
Նրանք փորձեցին պատկերել այն, ինչ միայն երազներում են տեսնում։
Յուրաքանչյուրն իրեն Փոքրիկ Իշխան պատկերացնելով` ստեղծեց մոլորակի իր տարբերակը, որտեղ ամեն ինչ իր ցանկությամբ է, հարմարավետ ու գեղեցիկ։

Թղթե էսքիզը ավարտելուց հետո անցանք երկրորդ փուլին՝ ծեփեցինք կավով և ստացանք նույն պատկերը արդեն կավի վրա:

Չորացված և հղկված կավը ներկեցինք անգոբով և տեղափոխեցինք վառարանի մեջ: