Ավոկադո․Նկարը՝ 6 տարեկան Մարգարիտա Սանթուրյանի

Նախաբան․
Ինչպե՞ս օգնել, կազմակերպել, որպեսզի ընտանեկան դպրոցներում այս ամռան ամիսների ընթացքում 6 տարեկանները դառնան տառաճանաչ (գրաճանաչ) առանց կտրվելու խաղային գործունեությունից, ամառվա վայելքից ու հրճվանքից: Այս հարցի պատասխանի փնտրտուքը ինձ տարավ դեպի Ղազարոս Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի» աշխատություն, ինչպես նաև Աիդա Պետրոսյանի «Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք», «Տառուսուցում. ոչ թե նպատակ՝ այլ միջոցներից մեկը», «Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց» հոդվածներ:
Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների ղեկավարների լաբորատորիա
Նախագծի մասնակիցներ՝ 6 տարեկաններ և ընտանիքի անդամներ
Նախագծի տևողությունը-հուլիս- օգոստոս ամիս
Նախագծի ուղղություններն են՝
1․Ընտանեկան ամառային խոհանոց
2․Մրգային , բանջարեղենային բառատոն
3․Մրգային, բանջարեղենային ուրախ մաթեմատիկա
4․Մրգային, բանջարեղենային Paint նկարչական ծրագիր
Читать далее «Ամառային խոհանոց և համեղ բառատոն ընտանեկան նախագիծ․ Հուլիսի 16-օգոստոսի 16 աշխատակարգ»