Տիեզերք » նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին ուսումնասիրել անծայրածիր տիեզերքը, երկնային մարմինները, նրանց դասավորությունը, կապը , ճանաչել տիեզերագիտությամբ զբաղվող մարդկանց, նրանց կատարած հետազոտությունները ուսումնասիրել, աստղերի դիտումներ, ուսումնասիրություններ կատարել:
Ուսումնասիրում ենք՝
Տիեզերքը, Երկիր մոլորակըՆպատակ՝ տիեզերքի մասին նախագիտելիքների հաղորդում, տիեզերքի ու շրջակա աշխարհի ուսումնասիրություն, բացահայտում
Խնդիրներ՝
Սովորողների աշխարհաճանաչողության, աշխարհընկալման զարգացում
Սովորողների գործնական առաջադրանքների կատարում
Ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում
Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
Դիտումներ /դիտարկումներ/ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
Երկրային, երկնային երևույթները դիտարկելու / դիտելու/ և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում
Մեթոդների ընտրություն
Անհրաժեշտ ՏՀՏ միջոցների կիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/
Անհրաժեշտ գործիքներ և նյութեր
Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում
Նախագծի ընթացքը
Մաթեմատիկա
Ուսումնասիրել տիեզերքը, երկնային մարմինները:
Առաջադրանքներ՝
1. Կատարել խմբավորումներ ըստ հատկանիշի՝ ձևի, չափի, գույնի և այլն: .
2. Զույգեր կազմել ըստ հատկանիշների ՝ մեծ- փոքր, երկար -կարճ, հաստ-բարակ, բարձր-ցածր, վերև-ներքև:
3. Կատարել բնագիտական փորձեր, ուսումնասիրություններ անել, մեկնաբանել, տրամաբանել:
4.Հաշվել և անվանել երկնային մարմիները
5. Պատկերել տիեզերքն ու հաշվել, համեմատել երկնային մարմինները
Մայրենի + Տեխնոլոգիա + Ես և շրջակա
Տիեզերքն ու երկնային մարմինները ուսումնասիրելուց հետո քննարկել հանելուկներ տիեզերքի և երկնային մարմինների մասին :
Հանելուկներ, շուտասելուկներ:
Երգ-երաժշտություն /«Արև’, արև եկ-եկ» երգերի շարք/
Սովորում-խաղում են Աթ. Խնկոյանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը։
Առաջադրանք՝
1. Նկարել անսովոր մոլորակներ , անվանել, ստեղծագործել նկարի շուրջ:
2. Ռադիոհաղորդում պատրաստել տիեզերի անհայտ մոլորակների մասին:
3. « Իմ մոլորակը » թեմայի շուրջ նկարել մոլորակ, պատմել , թե ովքեր են իր մոլորակի բնկաիչները, ինչ ձևի, գույնի է իր մոլորակը, անվանել այն և զարգացնել զրույցը:
4. Պլաստիլինով պատրաստել մոլորակներ , դերաբաշխում անել և բեմադրել մոլորակների պար, խաղ-ներկայացում, երկխոսություն
5. Ուսումնասիրել շրջակա աշխարհը, դիտումներ, ուսումնասիրություններ անել, համեմատել տիեզերքն ու Երկիր մոլորակը, զրույց-քննարկում անել
Մեդիատեխնոլոգիա. + Ճամփորդություն
Նկարում ենք լուսինն ու աստղերը Pait-ով, ռադիոհաղորդում ենք պատրաստում տիեզերքի մասին, գնում ենք աստղացուցարան և դիտում ենք տիեզերքի և երկնային մարմինների մասին պատմող ֆիլմեր: