Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
Տեսանյութը՝ Անուշ Թորոսյանի բլոգից
Սովորողների հետ այս շաբաթ ծանոթացանք Հ․Թումանյանի << Շունը>> բանաստեղծության հետ , բերանացի սովորեցինք, աղով նկարեցինք ու գրեցինք շուն բառը։

















Հոկտեմբերի 2-ին 1․1 դասարանի սովորողների հետ բացօթյա միջավայրում իրականացրինք բնագիտական փորձ։Սովորողները առաջին անգամ էին կատարում այսպիսի փորձ և շատ ոգևորված էին։