Հ․Թումանյան․Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
             Ասավ, գնաց։
             Սարը կամաց
             Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

Оставить комментарий