Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի1․1 դասարանի սովորողներ:
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նպատակը և խնդիրները՝
- Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
- Բացահայտել նոր մարզական խաղեր:
- Զարգացնել ուշադրությունը
- Արագաշարժության և ճարպկության զարգացում
Անհրաժեշտ պարագաները՝
- Գնդակներ
- Օղակներ
- Բուլավաներ
- Ջուր
- Դույլ
- Բաժակ
Նկարագրություն՝
Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը։ Հաղթում է այն խումբը, որը առաջինը կավարտի վազքը։
Նախագծի արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում: