Մարզական խաղեր ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի1․1 դասարանի սովորողներ:

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական խաղեր:
  • Զարգացնել ուշադրությունը
  • Արագաշարժության և ճարպկության զարգացում

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ
  • Ջուր
  • Դույլ
  • Բաժակ

Նկարագրություն՝

Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:

Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը։ Հաղթում է այն խումբը, որը առաջինը կավարտի վազքը։

Նախագծի արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում:

Оставить комментарий