Մասնակիցներ՝ բնագետների ջոկատ և 1-ին դասարանների ջոկատներ
Ժամկետը՝ հունվար ամիս
Նպատակը` նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը դասավանդվող առարկայի նկատմամբ:
Հիմնական խնդիրները`
- Սովորել, սովորեցնել
- Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
- Առավելագույն ներգրավել սովորողներին բնագիտական փորձերի ընթացքին
Արդյունքում`
Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
Բնագիտական ֆիլմերի դիտում
Բնագիտական փորձեր
Փորձ 1.
Ջուրը և մենք
Բաժակի մեջ ջուր լցրու և ուշադիր նայիր.
Ջուրը գույն ունի՞
Կարելի՞ է ջրի միջով տեսնել առարկաներ
Փորձի՛ր հոտ քաշել ջրից
Փորձը կատարելուց հետո ընդգծիր ճիշտ պատասխանները
1. Ջուրը.
գունավոր է. անգույն, սպիտակ, դեղին
2. Համ ունի ՞
Այո, ոչ
3 Հոտ ունի ՞
Այո , ոչ
Որպեսզի իմանաս ջուրը կարող է իր գույնը փոխել, թե ոչ, կատարիր հետևյալ փորձը:
Վերցնենք 2 բաժակ ջուր և марганцовка. зелёнка, որից մեկական կաթիլ կաթուցիչով կաթացրու մի բաժակի մեջ, իսկ մյուս բաժակի մեջ` շատ քիչ մարգանցովկա
Ուշադիր նայիր, թե ի՞նչ տեղի ունեցավ ջրի հետ;
Ջուրը փոխե՞ց իր գույնը, թե`ոչ
Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել
Նշի՛ր փորձի ընթացքը, գրանցի՛ր արդյունքները
Ինչ ես կարծում, ջուրը կփոխի՞ իր գույնը կամ համը, եթե նրա մեջ ավելացնես աղ, շաքար, ներկանյութեր: Անպայման փորձիր ու կտեսնես, թե ինչ կլինի:
Փորձ 2.
Հնարք մատիտով
Այս փորձի համար մեզ հարկավոր է պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով ինչից հետո ծակում են տոպրակը մատիտներով հենց այն մասին, որտեղ ջուր կա, ինչից հետո մատիտները թողնում են անցքերի մեջ։ Զարմանալի է, սակայն ջուրը չի թափվում։
Բացատրություն՝ Եթե դուք տոպրակը ծակեք մատիտներով և միայն հետո ջուրը լցնեք, ապա այն կծորա անցքերի եզրերից։ Սակայն եթե նույնը անեք հակառակ հերթականությամբ ջուրը չի ծորա։ Այս ամենը բացատրվում է մոլեկուլներ՝ վնասվածքի դեպքում իրար մոտենալով։
Փորձ 3.
| Փորձի համար անհրաժեշտ է — ձողիկ՝ հյութի, երկու բաժակ 1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ: | ![]() |
![]() | 2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:3. Ցուցամատով սղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ: |
| 4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:Այս սկզբունքով է աշխատում կաթուցիչը, որը հաստատ կլինի ձեր տան դեղատուփում: |
Ջրով փուչիկը
Փուչիկը լցնենք ջրով և թելով կապենք: Սկսենք փուչիկով խաղալ` իրար նետել գնդակի նման: Ձեռքից ձեռք անցնելով փուչիկը չի պայթում: Բայց երբ այն գցենք հատակին, անմիջապես կպայթի:
Բկլիկ շիշը
Դատարկ շիշը տաքացնենք , շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով լի թասի մեջ: Փուչիկը աստիճանաբար կիջնի շշի մեջ. շիշը « կուլ կտա » փուչիկին:
Վազվզող փայտիկները
Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ (ատամ մաքրող փայտիկներ) մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ
Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մեջ` ճառագայթների նման:
Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով (пипеткой) ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:
Աղը, աղացած պղպեղն ու փուչիկը
Աղն ու աղացած պղպեղը (սև կամ կարմիր) լավ խառնում ենք, լցնում՝ թղթի վրա: Փուչիկ փչում ենք, շփում բրդյա շորին, հետո մոտեցնում ենք խառնուրդին:
Աղացած պղպեղը կկպչի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:
Խնձորն ու կիտրոնը
Խնձորը կիսենք երկու մասի: Վերցնենք կիտրոնը և քամենք կիսած խնձորի մի կտորի վրա: Մի քանի ժամ հետո կտեսնենք, որ խնձորի սպիտակ մասը մգացավ, իսկ այն մասը, որի վրա կիտրոնի հյութն էինք քամել, մնաց անփոփոխ:
Փուչիկները
Փչենք երկու հատ փուչիկ: Դրանք էլեկտրականացնենք թերթով`թերթը քսենք փուչիկների վրա, հետո փուչիկները երկար թելերի վրա կախենք: Փուչիկները կսկսեն փոխադարձաբար իրարից հեռանալ: Նույն փորձը կրկնենք, բայց այս անգամ առաջին փուչիկը էլեկտրականացնենք թերթով, իսկ երկրորդ փուչիկը` բրդյա կտորով: Այս դեպքում փուչիկները կձգվեն դեպի իրար: Եթե այդ փուչիկներին սեղանին դնենք և մեկին գլորենք, ապա երկրորդը անմիջապես կգլորվի առաջինի ետևից: Առաջին դեպքում 2 փուչիկները միանման ձևով էին լիցքավորված, իսկ երկրորդում` տարբեր:
Աղբյուրներ`

