Մասնակիցներ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան
Ուսումնական ձմեռ—ընտանեկան նախագծեր
Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը:
- Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց իրենց գյուղի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
- Տոնական խոհանոց
- Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
- Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում
- Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով
- Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
- Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
- Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով:
- Աթաբեկ Խնկոյանի <<Ձմեռ պապ>> բանաստեղծության կամ ամանորյա բարեմաղթանքների ներկայացում
Կարող ես ընտրել տվյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի տեսքով
Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։