
Վարպետության դասեր- ցուցադրություններ, հանդիպումներ
Բաց արվեստանոց․․․Ծեսից մինչև ներկայանում են ծնողները․․.
Մանկավարժական այս միջավայր- հարթակը ծնվեց «Գույներ և ազդեցություններ» նախագծով։ Փիրոսմանիից մինչև Ստամբուլ։
Հիմքում արարումն էր․․․միակ ուղեցույց ունենալով ուսումնական օրացույցը։ Խթանիչներով հարուստ մի միջավայր, որտեղ սովորողները ազդեցությունները(ծիսական, օրացուցային երաժշտություն, թեմա), ընդունելով հայտնվում են ստեղծագործական գործողության մեջ։ Ինչպես Դյուին կասեր. «Նրանք այլևս սպառող չեն»։ Սովորողները, սաները, բաց արվեստանոցի միջավայրում հայտնվելով, հանդես են գալիս արարողի, ստեղծողի դերում, սովորել՝ անելով, խաղայնությամբ, հնարելով։ Այո՛, միտքը միայն գենետիկայի և միջավայրի միասնական սինթեզի ծնունդն է։ Ստեղծված աշխատարանի հմայքը իր անընդհատության, շարունակ դինամիկ, գործուն ստեղծականության մեջ էր։ Ամենատարբեր նախագծային խմբեր, նախակրթարանի 2 տարեկան սանից մինչև ուսուցիչ, ծնող՝ կրթական փոխանակումով, վերապատրաստման ծրագրով հեղինակային մանկավարժությանը մերձեցող պատվիրատուներ։
Անցնելով մի սիրուն, բեղուն, զարգացող նախագծային, փառատոնային շրջան՝ բաց արվեստանոցը ունեցավ ընդլայնում՝ նոր աշխատարան-արվեստանոց, Artասահման պատկերասրահ։ Տասնյակ վարպետության պարապմունքներ, համերգ-ցուցադրություններ, ծիսական գործունեության ձևեր։ 2019-2021 ուսումնական տարիների ընթացքում Բաց արվեստանոցը 《Սեբաստացու օրերին》 իր գիրկն առավ նաև ծնող-մասնագետներին` «Բաց արվեստանոցում սեբաստացի ծնողներն են» նախագծով։
Բաց արվեստանոցում ներկայացան Հյուսիսային դպրոցի ծնողները, հանդես եկան workshop-ով, ցուցահանդեսներով, ասուլիսներով, ներկայացումներով։ Զուգահեռ նաև հյուրընկալեցինք այդ հարթակում այլ արվեստագետների, մտավորականների։
Ի՞նչ անել և ինչպե՞ս անել․․․Եթե հայացք նետենք ու փորձենք հասկանալ Բաց արվեստանոցում նախագծի խորքը, ապա պիտի գրանցենք, որ այն ընտանիք-դպրոց սահմանների ջնջմանն էր ուղղված, այն միավորող կամուջ էր, ներառականության հարթակ։ Ճանաչի՛ր դպրոցդ, ճանաչի՛ր պատվիրատուիդ, դարձիր ուսուցիչ, արի կենտրոն, փոխանցի՛ր, բռնիր երեխայիդ ձեռքը, վստահություն փոխանցիր․․․չէ՞ որ միջավայրն այնքան նպաստավոր է․․․․։
Հեղինակային մանկավարժությունը արտակարգ դրության օրերին մտավ ընտանիք , զարգացավ, ծնողները, լինելով մեդիագրագետ, շուտ յուրացրեցին գործիքները, ստանձնեցին իրենց պատասխանատվությունը՝ երեխայի առաջին կրթիչի դերը։ Այո, հարթակում ընտանիքն է, «Հարթակում ծնողն է»։ Մարտ ամսից հետևելով մանկավարժության զարգացմանը սեբաստացիական ընտանիքներում՝ պիտի վստահորեն արձանագրեմ, որ այդ փոքրիկ հասարակությունը կենտրոն եկավ իր կարգապահության բարձր աստիճանով, իհարկե, որպես խորհրդատու ունենալով դպրոցին, ուսուցչին, ստեղծելով ու դառնալով տասնյակ նախագծերի մասնակից։
Հետևելով ընտանեկան դպրոցի զարգացմանը, ամեն օր ավելի ու ավելի ներառված ծնող ու ընտանիք հայտնաբերելով սկսեցին հրապարակվել բազմատեսակ նյութեր, պատումներ, գնահատականներ։ Առաջացավ ցանկություն՝ մի նոր նախագծի ներքո լսել ծնողին, որը կանդրադառնա ընտանեկան դպրոցին, դրա առավելությանը, դժվարություններին, դերին, դպրոց-ուսուցիչ-ծնող շղթային, ուսումնական պլանին, հանդես կգա առաջարկով, որպես մասնագետ՝ նաև պարապմունքով։ «Հարթակում ծնողն է» նախագծով տարբեր ծնողներ իրենց խոսքով, ներկայացմամբ արդեն 16-րդ հավաքին մասնակից։