Ժամանակահատվածը` մայիսի 31-հունիս 11
Վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ`«Լուսատիտիկներ» ջոկատի ճամբարականներ
Ճամբարի ղեկավար` Սրբուհի Ներսիսյան
Նպատակը և խնդիրները
Հազարան հավք․ համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ
- Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում
- Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում:
- Լողալու, մարզվելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում
- Ընթերցանության, պատումների, քննարկումների, ձայնագրությունների միջոցով բանավոր խոսքի ձևավորում և զարգացում:
- Տարբեր մաթեմատիկական, տրամաբանական խաղերի, բանավոր հաշվարկների միջոցով մտքի ճկունության խթանում և ձևավորում:
Ճամբարային գործունեության կազմակերպման աշխատակարգ
Գործունեության տեսակներ
- Միջավայրի խնամք
- Բակային ընթերցումներ և քննարկումներ
- Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
- Մարմնամարզություն, հեծանվավարություն, շախմատ, լող, լողափնյա, բակային խաղեր
- Տեխնոլոգիական գործունեություն, այլընտրանքային նկարչություն, կավագործություն
- Խոհանոցային գործունեություն
- Ես կարողանում եմ

