Հունիսյան ճամբար

Ժամանակահատվածը`  մայիսի 31-հունիս 11
Վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ`«Լուսատիտիկներ»  ջոկատի ճամբարականներ

Ճամբարի ղեկավար` Սրբուհի Ներսիսյան

Նպատակը և խնդիրները

Հազարան հավք․ համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ

  • Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում
  • Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում:
  • Լողալու, մարզվելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում
  • Ընթերցանության, պատումների, քննարկումների, ձայնագրությունների միջոցով բանավոր խոսքի ձևավորում և զարգացում:
  • Տարբեր մաթեմատիկական, տրամաբանական խաղերի, բանավոր հաշվարկների միջոցով մտքի ճկունության խթանում և ձևավորում:


Ճամբարային գործունեության կազմակերպման աշխատակարգ

Գործունեության տեսակներ

  • Միջավայրի խնամք
  • Բակային ընթերցումներ և քննարկումներ
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Մարմնամարզություն, հեծանվավարություն, շախմատ, լող, լողափնյա, բակային խաղեր
  • Տեխնոլոգիական գործունեություն, այլընտրանքային նկարչություն, կավագործություն
  • Խոհանոցային գործունեություն
  • Ես կարողանում եմ

Оставить комментарий