Հայացք Թուխ Մանուկի բարձունքից

Հունիսի 6-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ծնողների հետ միասին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ճամփա ընկան դեպի Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր՝ Թուխ Մանուկ տանող բարձունք։

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավաքվեցինք, նստեցինք երթուղիները և ճանապարհ ընկանք։ Մինչ հասնելը եղանք Տառերի պուրակում։ Սովորողները շատ ոգևորված էին,գտան իրենց անվան տառերը և սկսեցին լուսանկարվել։ Այնուհետև միասին երգեցինք և իրականացրեցինք Հաաբացիլ Կոմիտասի նախագիծը և աղբահավաքման աշխատանք կատարեցինք տարածքում։Կրկին ճանապարհ ընկանք, որպեսզի հաղթահարենք այդքան սպասված մեր բարձունքը։Մեր առջև բացվեց գեղեցիկ տեսարան, այդ բարձունքը մենք պետք է հաղթահարեինք և մեզ հաջողվեց։ Շատ հավեսով, միասնական , իրար հետ հաճելի զրուցելով հասանք բարձունքին։Եկեղեցու ներսում աղոթեցինք,երգեցինք մանուկների «Հայր մերը», իսկ  բակում կոմիտասյան երգեր երգեցինք ու արտասանեցինք։Սովորողները բարձունքին նախաճաշեցին և նկարչական պլեներ իրականացրին։Այնքան հաճելի էր, որ չէինք ցանկանում իջնել բարձունքից։ Ամեն բան շատ հիանալի էր։Նույն հավեսով և ոգևորությամբ իջանք բարձունքից։ Տուն դարձի ճանապարհին եղանք նաև Սաղմոսավանքում, Շատ հագեցած և ուրախ օր ունեցանք։ Ավելին՝ տեսանյութերում։

Оставьте комментарий