Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողներ
Ժամանակահատված — սեպտեմբեր ամիս
Նպատակը և խնդիրները․
Լողուսուցումը կազմում է մարմնակրթության բաղկացուցիչ մասը։ Սովորողները ոչ միայն լողում են և կոփում իրենց մարմինը, այլև ձեռք են բերում ինքնուրույնության, ինքնադրսևորման, նոր միջավայրի յուրացման հմտություններ, ինչպես նաև հետևում և յուրացնում հիգիենայի կաննոները։
Լողից առաջ նախապես ծանոթանում ենք լողալու, լողափից և լողավազանից օգտվելու կարգին, կանոններին։
Կարգն՝ այստե՛ղ։
Աշխատանքների ընթացքը․նկարագրությունը
Լողուսուցումն իրականացվում է մի շարք փուլերով․
- Լողին նախապատրաստում․ նախավարժանք, ցնցուղի ընդունում։
- Լող, ջրային խաղեր, ջրաթերապիա։
- Արևային լոգանք, լողափային խաղեր, զրույցներ, ընթերցումներ։
Արդյունքում սովորողը կոփում է մարմինը, յուրացնում լողափային, բակային խաղերը, ձեռք բերում ինքնուրույնության և ինքնադրսևորման հմտություններ։