«Սովորող-սովորեցնող» բլոգուսուցում

Նախագծի մասնակիցներ՝ Երկրորդ դասարանցիներ, տարատարիք սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատված՝ շուրջտարյա

Նպատակ՝

Ստեղծել ուսումնական մեդիատարածք, որտեղ սովորողները ինքնարտահայտվելու, սեփական բարդույթներից ազատվելու, սեփական հետաքրքրություններն ու գիտելիքների պաշարը զարգացնելու հնարավորություն կունենան:

Խնդիրներ՝

  • Ուսումնական բլոգի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ խոսքը:
  • Զարգանել մեդիահմտություններ, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր պատրաստել և հրապարակել սեփական բլոգում:
  • Սովորողների մեջ զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:

Նախագծի նկարագրությունը

Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանցիներն անհատական բլոգներ պիտի ունենան, որտեղ տեղադրելու են իրենց ստեղծած ուսումնական ֆիլմերը, հետազոտական աշխատանքները, ռադիոնյութերը, ստղեծագործական աշխատանքները: Տարատարիք սովորողների հետ վերջիններս հնարավորություն կունենան ուսումնասիրելու՝ ի՞նչ է բլոգը, ինչպե՞ս ստեղծել, ի՞նչ հետաքրքիր նյութեր կան այնտեղ, ի՞նչ հմտությունների է տիրապետում բլոգերը, ինչպե՞ս օգտվել բլոգի գործիքներից:

Նախագծի շնորհիվ բլոգերներն առավել մեծ ուշադրություն կդարձնեն բլոգներին, կփորձեն հնարավորինս հետաքրքիր և պատկերավոր ներկայացնել բլոգի աշխարհը նոր բլոգերներին:

Այդ հարցում նրանց կօգնեն տարբեր ոլորտի մասնագետների հետ պարբերաբար կազմակերպվող ուսումնական պարապմունքները, որոնց արդյունքում 2-րդ դասարանցի բլոգերներն արագ կսովորեն, կհմտանան բլոգ վարելու գործում։

Արդյունքները՝ բլոգում։

Զատիկ․ուսումնական նախագիծ

Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ                                   

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի լանջեր, ընտանեկան դպրոցներ

Մասնակիցներ՝  սովորողներ, ծնողներ, հյուրեր

Նպատակը՝ 

Ծաղկազարդի, Զատկի  մասին ծանոթացում։

Խնդիրները՝

  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում։

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների՝

  • Մայրենի +ստեղծագործական երևակայություն+ մեդիա։
  • Ծաղկազարդի, Զատիկի մասին տեղեկություններ հավաքել համացանցից, ընտանեկան հիշողություններից։
  • Ստեղծել զատկական ընթերցարաններ (հանելուկներ, առած-ասացվածքներ, աքրոստիկոսներ) և տեսաֆիլմեր։
  • Զատկական խնդիրներ կազմել և լուծել,
  • Փորձեր, դիտարկումներ, չափումներ կատարել ծաղկած ծառերի, ձվի միջոցով, համեմատել, գրանցել դրանց արդյունքները։
  • Զատկական գաթա թխել։
  • Բնագիտական փորձ կատարել ձվով՝ պտտել հում և եփած ձուն, կանգնեցնել, գլորել, համեմատել։

Զատկական խաղեր լանջերին՝ ձուպտտոցի, ձուկռվոցի, ձուգլորոցի։

Читать далее «Զատիկ․ուսումնական նախագիծ»

«Ձոն» նախագիծ

Տևողությունը՝  մարտ-ապրիլ ամիսներ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ,ընտանեկան դպրոցներ

Նպատակը և խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • ինքնուրույնության դրսևորում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • մեդիահմտությունների զարգացում,
  • դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում։
Читать далее ««Ձոն» նախագիծ»

«Գույներ և ազդեցությունններ» ուսումնական նախագիծ

«Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։»։
Մարտիրոս Սարյան

«Գույներ և ազդեցությունններ» ուսումնական նախագիծն իր մեջ ներառում է արվեստի այն ճյուղերն ու ոլորտները, որոնց մեջ կարելի  է գույներ և հնչյուններ  տեսնել։ Նախագծի ընթացքում նախատեսվում է այցելություններ թանգարաններ, թանգարանների բաց ու ազատ հարթակներում ուսումնական նախագծեր իրականացնել։ 

Նախագծի մասնակիցներ — 1-3-րդ դասարանցիներ

Նպատակը
Սովորողների իմացած գիտելիքների զարգացում, ամրապնդում թանգարանային միջավայրում: Ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում:
Թանգարանների մասին տեղեկությունների հավաքում և ծանոթացում։
Սովորողների մոտ  թանգարանների այցելելու մշակույթի ձևավորում։

Խնդիրները
Գործունեության նախատեսում և իրականացում։
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում։

Նախագծի իրականացման նկարագրությունը
Նախապես տեղեկություններ ենք հավաքում ճամփորդության վայրի մասին: Օգտվում ենք հետևյալ հարցերից և կետերից

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Տեղեկությունների հավաքում այցելության վայրի մասին՝ թանգարանի մասին։
  • Շրջայց թանգարանում:
  • Նկարչական պերֆորմանս թանգարանում։
  • «Հնչյուն և գույն»․ Կոմիտասն ու Սարյանը։
  • «Նկարում ենք Փիրոսմանի», հայ-վրացական  համատեղ նախագծի  ընթացքում «Գույներ   և  հնչյուններ» նկարչական պերֆորմանս Հյուսիսային դպրոցում:


Ակնկալվող
 արդյունքները
Կոմիտասյան օրերին ընդառաջ այցելում ենք Կոմիտասի տուն-թանգարան, ծանոթանում ազգային նվագարանների հետ։
Ծանոթանում ենք թանգարանին: Ծանոթանում ենք սարյանական գույներին։ Նկարչական պլեներ-պերֆորմանս կազմակերպում Մ․ Սարյանի արվեստանոցում՝  կոմիտասյան հնչյուններով։

Արդյունքները․

Ստվերանկարչություն

«Ամանոր» նախագիծ

Տևողությունը՝ դեկտեմբեր

 Խնդիրները՝

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորին
  • Իմանալ տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման պատճառները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
  • Իմանալ, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:
  • Տարեվերջ-տարեսկիզբ, տարվա, նրա բաղկացուցիչ մասերի իմացության ամրապնդում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • մեդիահմտությունների զարգացում,
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
Читать далее ««Ամանոր» նախագիծ»

Թթուդրիկ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատված՝ նոյեմբեր

Վայրը՝ կրթահամալիրի դպրոցներ, ընտանեկան դպրոցներ


Նպատակներ և խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում։
  • Ստեղծագործական երևակայության զարգացում։
  • Հետազոտելու, ճանաչելու ուսումնասիրելու կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում։

Ընթացք՝

  • Նախապատրաստում (առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ)
  • Իրականացում (բանջարեղենային կերպարներ)
  • Ամփոփում
Читать далее «Թթուդրիկ»

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
  • Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում։
  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Ռադիոթողարկման պատրաստում։
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում։
  • Մեդիահմտությունների զարգացում։

Գործունեությունը

  1. Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը»,  «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի իմ ընկերները»։
  2. Հարցազրույցներ տարատարիք սովորողներից՝ Ու՞մ անունն է կրում կրթահամալիրը, որո՞նք են կրթահամալիրի դպրոցները, ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ի՞նչ կփոխեիք, կավելացնեիք կրթահամալիրում։
  3. Շնորհավորանքներ տոնի առթիվ։
  4. Թթուդրիկ։
  5. Այցելություն Տիգրան Հայրապետյան գրադարան։

Արդյունքները՝ դասարանական բլոգում։

«Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում»․ ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագիծ   — «Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում»

Ժամանակահատվածը` շուրջտարյա
Մասնակիցներ — 2-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը
Տարբեր նյութերի, առարկաների, պատկերների օգնությամբ ստեղծել կառուցողական պատկերներ։ 

Խնդիրները

  • Երևակայության և ստեղծագործական մտքի զարգացում։
  • Կառուցողական և տրամաբանական մտածողության զարգացում։
  • Մաթեմատիկական, երկրաչափական գիտելիքների ձևավորում և ունեցած պաշարի հարստացում։
  • Անպետք՝  հին իրերին նոր «կյանք»  տալու գաղափարի իրականացում։
  • Մանր մոտորիկայի զարգացում։

Նախագծի ընթացքը։

Նախագծի իրականացման ընթացքում սովորողների մոտ կզարգանան համագործակցային կարողությունները,  ուշադրության կենտրոնացումը,  քանի որ կառուցողական խաղերի օգնությամբ կաշխատեն թիմով՝ կիրականացնե խմբային աշախտանք։  Կառուցողական խաղերը նպաստում և  ակտիվացնում են ուղեղի աշխատանքը,  խթանում են երեխայի  խոսքի, երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:

Նախագծի նկարագրությունը

Տարբեր առարկաների, պատկերների և իրերի գնությամբ ստեղծել հարթաչափական և տարածական մոդելավորում ունեցող խաղալիքներ։ Նախապես պատկերացնել ստեղծվող խաղալիքի մոդելավորումը, մակետը։ Առանձնացնել և հավաքել ստեղծման համար անհրաժեշտ  նյութերը։

Նախագծի մեկնարկը կլինի նոյեմբերի 5-9- նախագծային շաբաթվա ընթացքում։ Սովորողները ամրակների, խցանների, պլաստիկ շշերի, թղթի, ստվարաթղթի օգտագործումով կստեղծեն ինքնաշեն խաղալիքներ։

Կառուցողական խաղերի օրինակներ․

Կառուցողական խաղալիքներ 1
Կառուցողական խաղալիքներ 2
Կառուցողական խաղալիքներ 3

Մաթեմատիկական — կառուցողական խաղերը նույնպես մասն են կազմում նախագծում:

Մաթեմատիկան լուցկիներով

Կարդում ենք և խաղում Թումանյան

«Կարդում ենք և խաղում Թումանյան» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — 2-րդ  դասարանցիներ
Ժամանակահատվածը — Փետրվար-մարտ  ամիսներ

Նպատակը՝
Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, ինքնարտահայտվելու հմտությունները ։

Խնդիրները` Հեքիաթների հիման վրա ընտանեկան  ֆիլմերի ստեղծում, Թումանյանի ստեղծագործություններին ծանոթացում: Հեքիաթի հերոսների կերպավորում,  ընտանեկան կրթության կազմակերպում, ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական,

մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում,։

Առաջին փուլ/ նախապատրաստական փուլ/

  • Ծանոթանալ Թումանյանի կյանքին,ստեղծագործություններին/ մասամբ/
  • Պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան:
  • Համացանցում որոնել իրենց իմացած թումանյանական ստեղծագործությունների մեդիանյութերը դիտել դրանք, քննարկել:
Читать далее «Կարդում ենք և խաղում Թումանյան»

Աղայանական-ռոդարիական ստուգատես

Տևողությունը՝ մարտ-ապրիլ ամիսներ

Մասնակիցները՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, ինչպես նաև զարգացնել  վերլուծական  և երևակայական մտածողությունը:

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր շիտակ պատասխաններով
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ ես, մի բառ դու
  • Ռոդարին մաթեմատիկայում, մաթեմատիկական պատմություններ
  • Ռոդարիական կենդանի, տիկնիկային ներկայացումներ, խաղ-թատրոն
  • Տիկնիկներ անսպասելի նյութերից (խոհանոցային պարագաներ, կենցաղային, տեխնիկական առարկաներից, թափոններից)
  • Ռոդարիական Զատիկ
  • Ռոդարիական մարմնամարզություն
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր ուտելու կերպարներ
  • Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր
Читать далее «Աղայանական-ռոդարիական ստուգատես»