Տևողությունը՝ դեկտեմբեր
Խնդիրները՝
- Ծանոթանալ տարբեր երկրների ամանորին
- Իմանալ տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման պատճառները
- Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
- Իմանալ, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
- Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:
- Տարեվերջ-տարեսկիզբ, տարվա, նրա բաղկացուցիչ մասերի իմացության ամրապնդում,
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- մեդիահմտությունների զարգացում,
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
Ընթերցանության համար նախատեսվող նյութեր.
Հեքիաթ փշատերև ծառի մասին
Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին
Աշխատանքի ընթացքը՝
Ծեսի մասին սովորողներն արդեն որոշակի իմացակա և ճանաչողական տեղակատվություն ունեն դեռ մանկուց։ Զրույցի օգնությամբ սովորողների հետ հավաքում ենք իրենց իմացած տեղեկությունները, ձայնագրում և ներկայացնում։
Խոհանոցային գործունեությունը ամեն տարի Ամանորյա ծեսի անբաժանելի մասն է կազմում: Ավանդական տարեգաթան ու ասիլ-վասիլները, ինչպես միշտ, կթխենք խմբով՝ դպրոցում:
«Տոնական խոհանոց» բաժին: Ընտանեկան աշխատանք։
Սովորողներն իրենց ընտանիքներում ստեղծում են տոնական խոհանոցային որևէ բաղադրատոմս, պատրաստում և ներկայացնում ֆիլմի տեսքով։
Հարցազրույց վերցնում մեծերից, մեծերի մանկության տարիների ընացքում տոնած ամանորի մասին թեմայով։
Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի կարաոկեները ստեղծում ենք ամբողջ դասարանով։ Յուրաքաչյուրն ընտրում է երգի իր սիրելի հատվածը, գունազարդում և ներկայացնում համակարգչային Paint ծրագրով։
Ամանորյա անցուդարձն ավելի կենդանի դարձելու համար տեխնոլոգիական աշխատանքների ընթացքում կստեղծենք ինքնաշեն խաղալիքներ, զարդարանքներ, ամանորյա ներկայացումներ և պարերի բեմադրման համար անհրաժետշտ հագուստները։
Մեդիաբացիկների ստեղծում: Կստեղծենք մեդիաբացիկներ և կնվիրենք բոլորին։
Կմասնակցենք դպրոցի ընդհանուր սրահի ձևավորմանը։
Ամանորյա երգեր
- ԱՎԵՏԻՍ (ԱՅՍՕՐ ՏՈՆ Է ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ)
- DONA NOBIS PACEM
- ԶԱՐ ԶԸՆԳԸ
- ԲԱՍԵՆ ԲԱՐԻ
- LITTLE SNOWFLAKE
- HELLO, REINDEER CHILDREN’S CHRISTMAS SONG
- ՀԵՅ, ՋԱՆ ԵՐԵՒԱՆ
Ռ․ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
- ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
- ԴԻՆԳ — ԴՈՆԳ
- ԵՂԵՒՆԻՆ
- ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
- ՆՈՐ ՏԱՐՎԱ ՀԱՆԴԵՍ