«Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։»։
Մարտիրոս Սարյան
«Գույներ և ազդեցությունններ» ուսումնական նախագիծն իր մեջ ներառում է արվեստի այն ճյուղերն ու ոլորտները, որոնց մեջ կարելի է գույներ և հնչյուններ տեսնել։ Նախագծի ընթացքում նախատեսվում է այցելություններ թանգարաններ, թանգարանների բաց ու ազատ հարթակներում ուսումնական նախագծեր իրականացնել։
Նախագծի մասնակիցներ — 1-3-րդ դասարանցիներ
Նպատակը
Սովորողների իմացած գիտելիքների զարգացում, ամրապնդում թանգարանային միջավայրում: Ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում:
Թանգարանների մասին տեղեկությունների հավաքում և ծանոթացում։
Սովորողների մոտ թանգարանների այցելելու մշակույթի ձևավորում։
Խնդիրները
Գործունեության նախատեսում և իրականացում։
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում։
Նախագծի իրականացման նկարագրությունը
Նախապես տեղեկություններ ենք հավաքում ճամփորդության վայրի մասին: Օգտվում ենք հետևյալ հարցերից և կետերից
- Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
- Տեղեկությունների հավաքում այցելության վայրի մասին՝ թանգարանի մասին։
- Շրջայց թանգարանում:
- Նկարչական պերֆորմանս թանգարանում։
- «Հնչյուն և գույն»․ Կոմիտասն ու Սարյանը։
- «Նկարում ենք Փիրոսմանի», հայ-վրացական համատեղ նախագծի ընթացքում «Գույներ և հնչյուններ» նկարչական պերֆորմանս Հյուսիսային դպրոցում:
Ակնկալվող արդյունքները
Կոմիտասյան օրերին ընդառաջ այցելում ենք Կոմիտասի տուն-թանգարան, ծանոթանում ազգային նվագարանների հետ։
Ծանոթանում ենք թանգարանին: Ծանոթանում ենք սարյանական գույներին։ Նկարչական պլեներ-պերֆորմանս կազմակերպում Մ․ Սարյանի արվեստանոցում՝ կոմիտասյան հնչյուններով։
Արդյունքները․