Ուսումնական նախագիծ — «Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում»
Ժամանակահատվածը` շուրջտարյա
Մասնակիցներ — 2-րդ դասարանցիներ
Նախագծի նպատակը
Տարբեր նյութերի, առարկաների, պատկերների օգնությամբ ստեղծել կառուցողական պատկերներ։
Խնդիրները
- Երևակայության և ստեղծագործական մտքի զարգացում։
- Կառուցողական և տրամաբանական մտածողության զարգացում։
- Մաթեմատիկական, երկրաչափական գիտելիքների ձևավորում և ունեցած պաշարի հարստացում։
- Անպետք՝ հին իրերին նոր «կյանք» տալու գաղափարի իրականացում։
- Մանր մոտորիկայի զարգացում։
Նախագծի ընթացքը։
Նախագծի իրականացման ընթացքում սովորողների մոտ կզարգանան համագործակցային կարողությունները, ուշադրության կենտրոնացումը, քանի որ կառուցողական խաղերի օգնությամբ կաշխատեն թիմով՝ կիրականացնե խմբային աշախտանք։ Կառուցողական խաղերը նպաստում և ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են երեխայի խոսքի, երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:
Նախագծի նկարագրությունը
Տարբեր առարկաների, պատկերների և իրերի գնությամբ ստեղծել հարթաչափական և տարածական մոդելավորում ունեցող խաղալիքներ։ Նախապես պատկերացնել ստեղծվող խաղալիքի մոդելավորումը, մակետը։ Առանձնացնել և հավաքել ստեղծման համար անհրաժեշտ նյութերը։
Նախագծի մեկնարկը կլինի նոյեմբերի 5-9- նախագծային շաբաթվա ընթացքում։ Սովորողները ամրակների, խցանների, պլաստիկ շշերի, թղթի, ստվարաթղթի օգտագործումով կստեղծեն ինքնաշեն խաղալիքներ։
Կառուցողական խաղերի օրինակներ․
Կառուցողական խաղալիքներ 1
Կառուցողական խաղալիքներ 2
Կառուցողական խաղալիքներ 3
Մաթեմատիկական — կառուցողական խաղերը նույնպես մասն են կազմում նախագծում: