Ներկայացնում է Սոֆա Բադալյանը
Месяц: Июль 2021
«Ուսումնական ամառ» նախագիծ
Տևողությունը — հուլիս, օգոստոս ամիսներ
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ դասարանի սովորողներ
Իրականացման վայրը — Ընտանեկան դպրոցներ
Նախագծի նպատակը և ընթացքը
Սովորողների մոտ ձևավորել ընթերցող լինելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։
Իրականացման ընթացքը․
- Պատմի՛ր քո օրվա մասին։ Տեղադրի՛ր բլոգումդ և ուղարկի՛ր ուսուցչիդ, ընկերներիդ։
- Լուսանկարի՛ր քեզ դուր եկած օրվա մասը, գտնվելուդ վայրը, նոր բաները, որոնք նկատում ես քո շուրջը։
- Ընթերցանության համար ընտրի՛ր գրքեր և կարդա՛։
Ընթերցելուց հետո առանձնացնում ես մեկ հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել, և այն ներկայացնում ես՝
- աուդիո կամ վիդեո տարբերակով. երբ գեղեցիկ ընթերցում ես (նաև դերային ընթերցմամբ) ու ձայնագրում-տեսագրում ես.
- գրում ես, թե կարդացածդ գիրքը, հեքիաթը ինչի մասին է, ինչու է այն քեզ դուր եկել, ինչու ես խորհուրդ տալիս, որ մյուսներն էլ կարդան: Այդ հեքիաթի կամ գրքի համար համակարգչային նկարչական ծրագրով նկար ես պատրաստում.
- Դուրս ես գրում հեքիաթից քեզ դուր եկած հատվածները ու ձևավորում ես: /աշխատանքը միասին նայելու-քննարկելու ենք սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում/
- Կարող ես հեքիաթի կամ գրքի հերոսին, հեղինակին նամակ գրել:
- Ընթերցածդ հեքիաթից, գրքից հավաքիր, գրանցիր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չէիր հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը:
Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝
«Տիգրան Հայրապետյան» գրադարանից ձեր ընտրած գիրքը, կամ այլ մանկական գրադարանից ընտրած գիրք
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
Ա. Ա. Միլն «Վինի Թուխ»
- «Ազգային խաղեր» ուսումնական նախագծով խաղեր կազմակերպի՛ր քո բակի ընկերների, ընտանիքիդ անդամների հետ, ներկայացրու տեսանյութի տեսքով։
Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պետք է իր մեջ ներառի՝
- տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
- այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:
Աղբյուրը՝ Կարինե Խառատյանի բլոգից
Այս աշխատանքները ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին՝ s-nersisyan@mskh.am
Խնդիրներ ամռան ընթացքում
Ուշադրությանը, հիշողության, տրամաբանության զարգացմանն ուղղված խաղեր
Ուսումնական տեսանյութեր 2-ր դասարանի համար
Հաշվիր 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16,17
Գումարում — խճանկար 100-ի սահմանում
Հանում — խճանկար 100 -ի սահմանում
Մուլտֆիլմեր և ֆիլմեր՝
- Մանչուկն ու Կառլսոնը
- Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում` առաջին մաս, երկրորդ մաս
- Բրեմենյան երաժիշտները
- Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
- Երեք ընկույզ Մոխրոտի համար
- Բուրատինոյի արկածները/ ֆիլմ/
- Չարլին ու շոկոլադի գործարանը
- Թոմ Սոյերի արկածները
- Փոքրիկ արքայադուստրը
Աղբյուրը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգից
Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից
Ողջ ամռան ընթացքում գործելու է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կարող ես այցելել ու ընտրել գրքեր ընթերցելու համար /գրադանավար Նոնա Գրիգորյան, հեռ՝․ 077 404257/
Դասարանական օրացույց 2021-2022
ԻՄԱՑՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, 2-րդ ԴԱՍԱՐԱՆ
Շուրջտարյա նախագծեր՝
Ուսումնական ճամփորդություններ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ
Կառուցողական խաղեր ուսումնական նախագիծ
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ- ԴԵԿՏԵՄԲԵՐ
ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021
«Լողափնյա աշուն» նախագիծ
«Ես» նախագիծ
«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ
«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021
«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ
Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.
Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ
«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն
Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր
«Ուսումնական աշուն» նախագիծ
ՆՈՅԵՄԲԵՐ 2021
Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր
Ուսումնական մառան և ազգային խոհանոց
ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021
«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծ
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ՝ ՀՈՒՆՎԱՐ
ՀՈՒՆՎԱՐ 2021
«Ուսումնական ձմեռ» նախագիծ
«Սովորող-սովորեցնող» բլոգուսուցում
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ՝ ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ
ՓԵՏՐՎԱՐ 2022
«Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
ՄԱՐՏ 2022
«Ձոն» նախագիծ
Զատիկ․ ուսումնական նախագիծ
«Ուսումնական գարուն» նախագիծ
ԱՊՐԻԼ 2022
ՄԱՅԻՍ 2022
ՀՈՒՆԻՍ 2022
«Ուսումնական ամառ» նախագիծ
Հուլիս 2022
ՕԳՈՍՏՈՍ 2022
«Սովորող-սովորեցնող» բլոգուսուցում
Նախագծի մասնակիցներ՝ Երկրորդ դասարանցիներ, տարատարիք սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատված՝ շուրջտարյա
Նպատակ՝
Ստեղծել ուսումնական մեդիատարածք, որտեղ սովորողները ինքնարտահայտվելու, սեփական բարդույթներից ազատվելու, սեփական հետաքրքրություններն ու գիտելիքների պաշարը զարգացնելու հնարավորություն կունենան:
Խնդիրներ՝
- Ուսումնական բլոգի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ խոսքը:
- Զարգանել մեդիահմտություններ, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր պատրաստել և հրապարակել սեփական բլոգում:
- Սովորողների մեջ զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
Նախագծի նկարագրությունը
Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանցիներն անհատական բլոգներ պիտի ունենան, որտեղ տեղադրելու են իրենց ստեղծած ուսումնական ֆիլմերը, հետազոտական աշխատանքները, ռադիոնյութերը, ստղեծագործական աշխատանքները: Տարատարիք սովորողների հետ վերջիններս հնարավորություն կունենան ուսումնասիրելու՝ ի՞նչ է բլոգը, ինչպե՞ս ստեղծել, ի՞նչ հետաքրքիր նյութեր կան այնտեղ, ի՞նչ հմտությունների է տիրապետում բլոգերը, ինչպե՞ս օգտվել բլոգի գործիքներից:
Նախագծի շնորհիվ բլոգերներն առավել մեծ ուշադրություն կդարձնեն բլոգներին, կփորձեն հնարավորինս հետաքրքիր և պատկերավոր ներկայացնել բլոգի աշխարհը նոր բլոգերներին:
Այդ հարցում նրանց կօգնեն տարբեր ոլորտի մասնագետների հետ պարբերաբար կազմակերպվող ուսումնական պարապմունքները, որոնց արդյունքում 2-րդ դասարանցի բլոգերներն արագ կսովորեն, կհմտանան բլոգ վարելու գործում։
Արդյունքները՝ բլոգում։
Զատիկ․ուսումնական նախագիծ
Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի լանջեր, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցներ՝ սովորողներ, ծնողներ, հյուրեր
Նպատակը՝
Ծաղկազարդի, Զատկի մասին ծանոթացում։
Խնդիրները՝
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
- ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում։
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների՝
- Մայրենի +ստեղծագործական երևակայություն+ մեդիա։
- Ծաղկազարդի, Զատիկի մասին տեղեկություններ հավաքել համացանցից, ընտանեկան հիշողություններից։
- Ստեղծել զատկական ընթերցարաններ (հանելուկներ, առած-ասացվածքներ, աքրոստիկոսներ) և տեսաֆիլմեր։
- Զատկական խնդիրներ կազմել և լուծել,
- Փորձեր, դիտարկումներ, չափումներ կատարել ծաղկած ծառերի, ձվի միջոցով, համեմատել, գրանցել դրանց արդյունքները։
- Զատկական գաթա թխել։
- Բնագիտական փորձ կատարել ձվով՝ պտտել հում և եփած ձուն, կանգնեցնել, գլորել, համեմատել։
Զատկական խաղեր լանջերին՝ ձուպտտոցի, ձուկռվոցի, ձուգլորոցի։
Читать далее «Զատիկ․ուսումնական նախագիծ»«Ձոն» նախագիծ
Տևողությունը՝ մարտ-ապրիլ ամիսներ
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ,ընտանեկան դպրոցներ
Նպատակը և խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- ինքնուրույնության դրսևորում,
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
- մեդիահմտությունների զարգացում,
- դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում։
«Գույներ և ազդեցությունններ» ուսումնական նախագիծ
«Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։»։
Մարտիրոս Սարյան
«Գույներ և ազդեցությունններ» ուսումնական նախագիծն իր մեջ ներառում է արվեստի այն ճյուղերն ու ոլորտները, որոնց մեջ կարելի է գույներ և հնչյուններ տեսնել։ Նախագծի ընթացքում նախատեսվում է այցելություններ թանգարաններ, թանգարանների բաց ու ազատ հարթակներում ուսումնական նախագծեր իրականացնել։
Նախագծի մասնակիցներ — 1-3-րդ դասարանցիներ
Նպատակը
Սովորողների իմացած գիտելիքների զարգացում, ամրապնդում թանգարանային միջավայրում: Ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում:
Թանգարանների մասին տեղեկությունների հավաքում և ծանոթացում։
Սովորողների մոտ թանգարանների այցելելու մշակույթի ձևավորում։
Խնդիրները
Գործունեության նախատեսում և իրականացում։
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում։
Նախագծի իրականացման նկարագրությունը
Նախապես տեղեկություններ ենք հավաքում ճամփորդության վայրի մասին: Օգտվում ենք հետևյալ հարցերից և կետերից
- Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
- Տեղեկությունների հավաքում այցելության վայրի մասին՝ թանգարանի մասին։
- Շրջայց թանգարանում:
- Նկարչական պերֆորմանս թանգարանում։
- «Հնչյուն և գույն»․ Կոմիտասն ու Սարյանը։
- «Նկարում ենք Փիրոսմանի», հայ-վրացական համատեղ նախագծի ընթացքում «Գույներ և հնչյուններ» նկարչական պերֆորմանս Հյուսիսային դպրոցում:
Ակնկալվող արդյունքները
Կոմիտասյան օրերին ընդառաջ այցելում ենք Կոմիտասի տուն-թանգարան, ծանոթանում ազգային նվագարանների հետ։
Ծանոթանում ենք թանգարանին: Ծանոթանում ենք սարյանական գույներին։ Նկարչական պլեներ-պերֆորմանս կազմակերպում Մ․ Սարյանի արվեստանոցում՝ կոմիտասյան հնչյուններով։
Արդյունքները․
«Ամանոր» նախագիծ
Տևողությունը՝ դեկտեմբեր
Խնդիրները՝
- Ծանոթանալ տարբեր երկրների ամանորին
- Իմանալ տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման պատճառները
- Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
- Իմանալ, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
- Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:
- Տարեվերջ-տարեսկիզբ, տարվա, նրա բաղկացուցիչ մասերի իմացության ամրապնդում,
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- մեդիահմտությունների զարգացում,
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
Թթուդրիկ
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ նոյեմբեր
Վայրը՝ կրթահամալիրի դպրոցներ, ընտանեկան դպրոցներ
Նպատակներ և խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում։
- Ստեղծագործական երևակայության զարգացում։
- Հետազոտելու, ճանաչելու ուսումնասիրելու կարողությունների զարգացում։
- Մեդիահմտությունների զարգացում։
Ընթացք՝
- Նախապատրաստում (առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ)
- Իրականացում (բանջարեղենային կերպարներ)
- Ամփոփում
«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ նոյեմբեր
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:
Նախագծի նպատակը և խնդիրները
- Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
- Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում։
- Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
- Ռադիոթողարկման պատրաստում։
- Բանավոր խոսքի զարգացում:
- Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում։
- Մեդիահմտությունների զարգացում։
Գործունեությունը
- Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը», «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի իմ ընկերները»։
- Հարցազրույցներ տարատարիք սովորողներից՝ Ու՞մ անունն է կրում կրթահամալիրը, որո՞նք են կրթահամալիրի դպրոցները, ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ի՞նչ կփոխեիք, կավելացնեիք կրթահամալիրում։
- Շնորհավորանքներ տոնի առթիվ։
- Թթուդրիկ։
- Այցելություն Տիգրան Հայրապետյան գրադարան։
Արդյունքները՝ դասարանական բլոգում։