Ուսումնական ճամփորդություն դեպի Արզական․ Սուրբ Նեղուցի վանքի բարձունքի հաղթահարում
ուղի՝ 
Պատասխանատու՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Ֆենյա Արսենյան, Սիրանուշ Պետրոսյան
Նախագիծ — «Բարձունքի հաղթահարում» նկարչական պլեներ բարձունքից
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․1, 2․3 դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման օրը — Սեպտեմբերի 1
Ճամփորդության վայրը — Ծաղկունյաց լեռ կամ Ալիբեկ լեռնագագաթ:
Նպատակը՝ Գիտելիքի օրն իրակացնել քայլք, օրն անցկացնել բարձունքին։ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Կուսումնասիրենք տարածքը, կլուսանկարենք գյուղը բարձունքից։ Կիրականացենք էկո-քայլք եկեղեցու տարածքում, կմաքրենք տարածքը։ Կշարունակենք քայլքը ,կուսումնասիրենք տարածքը, կճաշենք, սովորողները կհանգստանան, կխաղան բակային խաղեր, դոմինո, մաթեմատիկական լոտո։
Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային /խմբով/ աշխատելու կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ
- ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
- ձեռնոց, աղբի տոպրակ
- թուղթ
- գուաշ
- վրձին
- լոտո
- դոմինո
- հարմար կոշիկներ
- արևապաշտպան գլխարկ
- ուսապարկ
- բրդուճ
- ջուր
Ճամփորդության երթուղին
Երևան- Արզական- Նեղուցի վանք- Ծաղկունյաց լեռ
Ծաղկունյաց լեռ
Փամբակի լեռնաշղթայի միջին հատվածից հարավ-արևելյան ուղղությամբ Դևասար (2862 մ) հանգուցային գագաթով սկսում է Ծաղկունյաց լեոնաշղթան իր ամենաբարձր գագաթով` Ծաղկունյաց լեռով, (2820 մ) Աղվերանի մոտ Արքայից լեռ (2687 մ) հանգուցային գագաթով, Ծաղկունյաց շղթայից սկսում է Թեղենյաց լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է (2851 մ)
Նեղուցի վանք, X-XI դդ.
Վանքը գտնվում է Ծաղկունյաց (որոշ աղբյուրներում նաև Ալիբեկ ) լեռան ստորոտում, Արզական գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք:
Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց: Արզականը միջին դարերում հիշատակվում է Արտավազդական անունով: Գյուղը հայտնի է իր բազմաթիվ տաք հանքային ջրի աղբյուրներով:
Սովորողների հետ կդիտենք Արզական գյուղի, Սուրբ Նեղուց վանքի մասին պատմող տեսանյութերը՝