Հաշվետվություն 2021․ Սեպտեմբեր

Սեպտեմբերյան նախագծեր՝

«Ուսումնական ամառ» նախագիծի ամփոփում
«Ես» ուսումնական նախագիծ
«Լողափնյա աշուն»

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ՝

1․Գիտելիքի օրը բարձունքին

2․Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք

Ծնողական սեմինար

Ձիավարություն

Արդյունքներ՝

Ուսումնական ամառ նախագծի ամփոփում

Ես ․ուսումնական նախագիծ

Գիտելիքի օրը բարձունքին

Լողափնյա աշուն

Մարզական օր

Ձիավարություն

Բարձունքի հաղթահարում․Թեժառույք կամ Տրդատավանք

Բացահայտենք Հայաստանը միասին, Թեժառույքի վանք, Կոտայքի մարզ

Բացահայտենք Հայաստանը միասին, Թեժառույքի վանք, Կոտայքի մարզ

Ներկայացնում է Սյունե Բադալյանը։Կեցցե՜ս, Սյունե ջան;

Բարձունքի հաղթահարում․Թեժառույք կամ Տրդատավանք

Անկախության 30-ն ամյակի առթիվ ըստ կրթահամալիրյան օրացույցի և ավանդույթի , մենք՝ մեծ և փոքր սեբաստացիներով՝ մայրիկներով, հայրիկներով և տատիկներով, որոշեցինք հաղթահարել Թեժառույքի բարձունքը։Ավելին մեզ հետ էին երկու ծոցվոր ծնողները, որոնցից մեկը շուտով լույս աշխարհ է բերելու երրորդ որդուն։Ծոցվորներին չկարողացա համոզել , որ հրաժարվեն ճամփորդությունից, քանի որ վճռական սեբաստացի մայրիկներ են։Նախապես սովորողների հետ խոսել և ծանոթացել էինք տեղանքի մասին։Սեպտեմբերի 25-ին ճամփա ընկանք։

Ճանապարհին արդեն իսկ երևում էր անտառային աշնանային գեղեցիկ տեսարանը։Հասնելուն պես նախաճաշեցինք և սկսեցինք բարձրանալ։Բարձունքը հեշտ չէր հաղթահարել, քանի որ նախորդ գիշեր անձրև էր եկել և հողը թաց էր։Այդ ամենը մեզ չխանգարեց, ընդհակառակը՝ օգնեց, որ մեկը մյուսին օգնելով և ոգևորելով բարձունքը հաղթահարեն։

Մեծ ոգևորությամբ հաղթահարեցինք բարձունքը, ծոցվորները՝ հատկապես։Վերևում սքանչելի տեսարան էր և աներևակայելի էներգիա կար եկեղեցու շրջակայքում։։Դրսում շրջան կազմեցինք, երգեցինք Կոմիտասյան երգերը և ներկայացրեցինք մեզ ծանոթ աշնանային ստեղծագործությունները։

Եկեղեցում սովորողները աղոթեցին և երգեցին այն հոգևոր երգերը, որոնք գիտեին։Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում եկեղեցին, նրա պատերը, աղոթատեղին, շուրջը։

Եկեղեցուց դուրս գալուց հետո սովորողները նստեցին խոտերին,նկարեցին եկեղեցին և շրջակա միջավայրը։Այնուհետև խաղացին տարբեր խաղեր։Բարձունքը ավելի հեշտ և արագ կարողացանք իջնել, քանի որ հողը հասցրել էր չորանալ։

Ճանապարհի հետադարձին կանգ առանք Հրազդանի ջրամբարի մոտ, որը այլ կերպ անվանում են նաև Ծովինարի ջրամբար։Եվս մեկ գեղեցիկ տեսարան բացվեց մեզ համար։

Սովորողները հիացած էին։

Խոսեցինք ջրամբարի մասին, նկարվեցինք և ճանապարհ ընկանք։

Ճամփորդությունը շատ տպավորիչ էր և՛ սովորողների, և՛ ծնողների համար։

Ավելին տեսանյութում։

Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք

Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գյուղ՝ Մեղրաձոր․ Թեժառույքի վանքի բարձունքի հաղթահարում

Հաղթահարվող բարձունքը՝ Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի  կամ տեղացիների համար Մեղրաձորի Թուխ մանուկ, տանող բարձունք, որը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է:

  • Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի  Թեժառույք
  • Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին.  կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
  • Ստեղծագործական աշխատանք աշնանային անտառում
  • Նկարչական պլեներ
  • Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին

Նպատակը՝ Սովորողների  հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում:Ճամփորդության ընթացքում զուգահեռաբար իրականացնելու ենք նաև «Գետը համայնքում» նախագիծը, Մարմարիկ գետի ու ջրամբարի դիտարկում-ուսումնասիրություն, էկո ակցիա-աղբահավաքություն։

Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:

Հաղթահարվող բարձունքը՝  Թեժառույք կամ Տրդատավանք

Նախագծի իրականացման օրը՝  սեպտեմբերի 25

Մեկնում` Հյուսիսային դպրոցից, ժամը 09:30

Վերադարձ՝  ժամը 16:00

Կանգառներ-  Երևան- Հրազդան-Մարմարիկ գետ-Մեղրաձոր գետ-Թեժառույք եկեղեցի-Մարմարիկի ջրամբար

Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, չսահող բոթասներ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գունավոր մատիտներ, թղթեր
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Գնդակ, սեղանի խաղեր, բատմիտոն., հեռադիտակ, կողմնացույց

Սովորողների հետ նախապատրաստական աշխատանքներ`

Մինչ ճամփորդելը՝ սովորողների հետ իրականցվում են նախապատրաստական աշխատանքներ, google քարտեզով ծանոթանում են տեղանքին, նախապես քննարկում են ճամփորդության անհրաժետ իրերն ու միասին ցուցակագրում։

Մեկնողները ծանոթանում են Մեղրաձորի առասպելին։

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, պատմում իրենց  տպավորությունների մասին  և վերջնական արդյունքները հրապարակվում են դասվարի բլոգում:

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
  • Մեքենան լինելու է ախտահանված
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը

Ձիավարություն

Սեպտեմբերի 17-ին սովորողների հետ քայլքով այցելեցինք Ագարակ, որտեղ պետք է ձիավարեինք։Սովորողների հետ առաջին անգամ չէ, որ այցելում էինք Ագարակ, բայց առաջին անգամն էր, որ պետք է ձիավարեինք։Սովորողները շատ ոգևորված էին սպասում այդ ընթացքին։

Մինչ ձիավարելը մենք սովորողներին ծանոթացրեցինք ձիավարության կանոններին, ձիերի խնամքին։

Օրը անմոռանալի էր։Սովորողները շատ տպավորված։

Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Ձիավարություն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․1 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Նարինե Պողոսյան, Էդմոն Փաշինյան, Դավիթ Խալաթյան

Օրը՝ Սեպտեմբերի 17

Նպատակը և խնդիրները՝

  • Կենդանիների նկատմամբ վախի հաղթահարում
  • Ինքնավստահության ձեռք բերում
  • Զարգացնել կենդանիների նկատմամբ հոգատարությունը և պատասխանատվությունը
  • Տիրապետել ձիավարության կանոններին։

Ընթացքը՝

  • Տեղեկության ստացում ձիերի խնամքի առանձնահատկությունների մասին
  • Ձիերի խնամք
  • Կերակրում
  • Ծանոթացում ձիավարության անվտանգության կանոններին
  • Ձիավարություն

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Նախագծի արդյունքը՝ այստեղ։

Մարզական օր

Այսօր մարզվեցինք դպրոցի տանիքին։Կատարեցինք նախավարժանք և մարզական խաղեր խաղացինք։Սովորողները շատ են սիրում մարզվել։

Աշխատակարգ 13․09 -17․09․21

Արտակարգ սեպտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույց
Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

Սեպտեմբերյան նախագծեր՝
«Ես» ուսումնական նախագիծ
«Լողափնյա աշուն»

Սեպտեմբերի 6, երկուշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15 Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Մայրենի․ «Ես» նախագիծ
10:10-10:55 Ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 Ես և շրջ/Անգլերեն
11:50-12:35 Մաթեմատիկա
12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35 Մարմնակրթություն

Читать далее «Աշխատակարգ 13․09 -17․09․21»

Ծնողական սեմինար

Մասնակիցներ՝ Հյուսիսային  դպրոցի 2․1 դասարանի ծնողական

Ամսաթիվը՝ 17․09․2021.

Ժամը՝ 15․00

Վայրը՝ Հյուսիսային  դպրոց

Տևողությունը՝ 1 ժամ

Ծրագրում՝

«Իմացումի հրճվանք» ծրագրի, դասարանական բլոգի ներկայացում

Կրթահամալիրի գլխավոր կայք mskh.am

Հյուսիսային դպրոց- պարտեզի կայք՝ https://artschool.mskh.am/

«Իմացումի հրճվանք» ծրագիր, 2-րդ դասարան

Դասարանական օրացույց 2021-2022

Ուսումնական նախագծեր

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական նյութերի ցանկ

Սովորողի համակարգչին ներկայացվող պահանջներ

Ուսումնառության պայմանագիր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ես ․ուսումնական նախագիծ

Ներկայացնում է Էրիկա Մարգարյանը

Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Ներկայացնում է Անահիտ Համբարձումյանը

Ներկայացնում է Վլադիմիր Դավեյանը

Ներկայացնում է Մարի Մուրադյանը