
Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գյուղ՝ Մեղրաձոր․ Թեժառույքի վանքի բարձունքի հաղթահարում
Հաղթահարվող բարձունքը՝ Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի կամ տեղացիների համար Մեղրաձորի Թուխ մանուկ, տանող բարձունք, որը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է:
- Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք
- Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին. կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
- Ստեղծագործական աշխատանք աշնանային անտառում
- Նկարչական պլեներ
- Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին
Նպատակը՝ Սովորողների հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում:Ճամփորդության ընթացքում զուգահեռաբար իրականացնելու ենք նաև «Գետը համայնքում» նախագիծը, Մարմարիկ գետի ու ջրամբարի դիտարկում-ուսումնասիրություն, էկո ակցիա-աղբահավաքություն։
Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:
Հաղթահարվող բարձունքը՝ Թեժառույք կամ Տրդատավանք
Նախագծի իրականացման օրը՝ սեպտեմբերի 25
Մեկնում` Հյուսիսային դպրոցից, ժամը 09:30
Վերադարձ՝ ժամը 16:00
Կանգառներ- Երևան- Հրազդան-Մարմարիկ գետ-Մեղրաձոր գետ-Թեժառույք եկեղեցի-Մարմարիկի ջրամբար
Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, չսահող բոթասներ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Գունավոր մատիտներ, թղթեր
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Գնդակ, սեղանի խաղեր, բատմիտոն., հեռադիտակ, կողմնացույց
Սովորողների հետ նախապատրաստական աշխատանքներ`
Մինչ ճամփորդելը՝ սովորողների հետ իրականցվում են նախապատրաստական աշխատանքներ, google քարտեզով ծանոթանում են տեղանքին, նախապես քննարկում են ճամփորդության անհրաժետ իրերն ու միասին ցուցակագրում։
Մեկնողները ծանոթանում են Մեղրաձորի առասպելին։
Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր
Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, պատմում իրենց տպավորությունների մասին և վերջնական արդյունքները հրապարակվում են դասվարի բլոգում:
Կարևոր
- Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
- Մեքենան լինելու է ախտահանված
- Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
- Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը