«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում իրականացվում է կոմիտասյան երգերի չելենջ։
Անվանումը` կոմիտասյան երգերի չելենջ
Ժամանակահատվածը` հոկտեմբերի 5-10-ը
Մասնակիցները ` Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներ, ծնողներ։
Նպատակը` Կոմիտասի ստեղծագործությունների յուրացում , տարածում , ծափ ու զարկի, մատնախաղերի, շարժախաղերի օգնությամբ , նաև խթանել մեդիակրթությունն ու ընտանեկան դպրոցի ակտիվ մասնակցությունը։
Ընթացքը
Սանն իր ընտանիքում ընտանիքի անդամների հետ կներկայացնի կոմիասյան երգերից որևէ մեկը ծափերի, ոտքով դոփյունի, թռիչքների ու մատնախաղերի միջոցով։ Երգը ներկայացնելոց հետո չելենջը կփոխանցի դասընկերներից մեկին։ Դա հնարավորություն է տալիս ավելի պատկերավոր ու հավեսով , յուրահատուկ մոտեցմամբ հանդես գալ։ Մեթոդը խթանելու է նաև ընտանիք ֊պարտեզ համագործակցությանը, երգուսուման հավես խաղին միանալու, ինչպես նաև ազգային երգի տարածմանը։
Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Համատեղ համերգի կազմակերպում Կոմիտասյան երգերով:
Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ
Երգացանկը` Արևների շարք, Կոտ ու կես, Ձիուկ, Այբ, բեն, գիմ, Հայր մեր, Լորիկ, Կռունկ, Եղնիկ
Արդյունքը ` կոմիտասյան հարուստ ժառանգության պահպանման և տարածման ակտիվ չելենջ , հրապարակվելու է բլոգում, տարածվելու է սոցցանցի միջոցով։