
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2․1, 2․2․ 3․3 դասարանի սովորողներ
Օրը՝ նոյեմբերի 5
Ժամը՝ 10:30-13:30
Վայրը՝ «Ջրվեժ» անտառապարկ
Հեռավորությունը դպրոցից՝ 14,4 կմ, 40 րոպե
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Անուշ Թորոսյան, Նարինե Պողոսյան
Զբոսանք անտառպարկում, նկարչական պլեների իրականացում։
Նպատակներ և խնդիրներ
- աշնանային լուսանկարչական պլեներ
- աշնանային դիտարկումներ, տերևներով տեխնոլոգիական աշխատանք
- աշնանային թափառումներ, քայլք
- ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում
- միասին ճամփորդելու, քայլելու հմտությունների զարգացում
- հիգիենայի կանոնների պահպանում, շրջակա միջավայրի դիտարկում, խնամք
- դիտարկելու, համեմատելու հմտությունների զարգացում
- ստեղծագործական մտքի զարգացում
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Տաք գլխարկ, տաք հագուստ
- Բուժական արկղիկ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Գուաշ, թուղթ, վրձին, ջրամաշ
Ճամփորդ սեբաստացին
- չի ուշանում
- չի տրտնջում
- չի հոգնում
- չի խուսափում դժվարություններից
- օգնում է ընկերոջը
- մաքուր է պահում շրջապատը
- կարգապահ է
- լուսաբանում է, պատմում, ներկայացնում
- իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։
Սովորողների գործունեության նկարագրություն.
Նախապատրաստական փուլ
- Տեղեկություններ կարդալ անտառպարկի մասին
- Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
- Անդրադառնալ խմբով ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
- Անդրադառնալ ճամփորդության կանոններին
- Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին
Ընթացք
- զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
- լուսանկարել բնության տեսարաններ
- իրականացնել միջավայրի խնամք
«Ջրվեժ» անտառապարկում կիրականացվի միջավայրի դիտարկում, քայլք-զբոսանք, եղանակային առանձնահատկությունների ուսումնասիրություն։ Ընդմիջելու ենք, իրականացնելու ենք տեխնոլոգիական աշխատանք՝ տեղում հավաքված տերևներով, որից հետո՝ լուսանկարչական պլեներ, աշնանային ընթերցումներ, երաժշտական կատարումներ, պարերգեր:
Ամփոփում
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
- նկարել դուր եկած տեսարանը
- հորինել պատմություն, մուտքագրել, վերնագրել, նկարել, կարդալ
- պատրաստել ռադիոլուր
Կարևոր
- Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
- Մեքենան լինելու է ախտահանված
- Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
- Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը