Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 և 3.1 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 11, ժամը՝ 11.00-11.40
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 2.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Մանե Հարությունյան
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power point ծրագրից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։
Նկարագրություն
Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։ 3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.
- ինչպես power point բացել,
- կիրառել գործիքները (էջ ստեղծել, ձևավորել, նկար կցել )
- «Իմ ընտանիքը» սալիկաշար ստեղծելու մեկնարկ
Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։