Ժամանակահատված — 24․10․2022— 30.10․2022
Նախատեսված է- 3-րդ դասարանի սովորողների համար
Նպատակն է- սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու և աշնան /եղակակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն: Անցած հեքիաթներին և բանաստեղծությունները կենդանացնելու հմտություն:
Անհրաժեշտ միջոցներ- ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ
Արձակուրդները լավ ժամանակահատված է օրվա տարբեր ժամերին զբոսնելու և բնության , եղանակային փոփոխությունները նկատելու համար:
Թեմա 1. Ոսկե աշուն
- Անհրաժեշտ է, որ սովորողը լուսանկարի աշնանային ցանկացած տեսարան, որը բնորոշ է աշնանը: Նկարները հրապարակի բլոգում և ստեղծի իր աշնանային անհատական ֆոտո-ցուցահանդեսը
- Ձայնագրիչի օգնությամբ ձայնագրում է աշնանը վերաբերող հարցազրույցներ, բանաստեղծություններ:
- Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին:
Թեմա 2. Մեր թաղը
- Սովորողները տեղեկություններ են հավաքում իրենց թաղամասի վերաբերյալ: Լուսանկարում են իրենց բակը, տեղեկություններ են հավաքում թաղամասի ամենատարեց և ամենակրտսեր բնակչի մասին: Լուսանկարում են թաղամասի, իրենց ամենասիրելի վայրը և պատմում:
Թեմա 3. Ընթերցում ենք
- Ընտրում եք Խնկոյանի հեքիաթներից մեկը, կարդում և բլոգում վերլուծություն գրում /ի՞նչ հասկացաք հեքիաթը կարդալիս, հերոսներն ինչպիսի՞ն էին, որ հերոսը ավելի դուր եկավ և ինչո՞ւ, հեքիաթի մեջ ի՞նչը կփոխեիր/
- Ընտրում է Խնկոյանի առակներից մեը և կենդանի ներկայացնում / ռադիոնյութ, paint նկարներով, տեսաձայնագրություն-հեքիաթի ընթերցում, բեմադրություն/:
Մաթեմատիկա