Սելեստեն Ֆրենե. Մանկավարժական ինվարիանտներ

«Դպրոցը ստեղծեցին, ինչպես և պատվիրել էր սատանան։ Երեխան բնություն է սիրում, իսկ նրան փակեցին չորս պատի մեջ։ Նորմալ է, երբ երեխան ակտիվ է, իսկ իրեն ստիպում են նստել ուղիղ և անշարժ։ Նա սիրում է ամեն ինչ ձեռքով պատրաստել, իսկ իրեն սովորոեցնում են տեսություններ ու գաղափարներ»։
Սելեստեն Ֆրենե

Ֆրենեի մանկավարժության հիմքում դպրոցի և կյանքի միջև կապն է, ուսուցման անհատականացումը յուրաքանչյուր երեխայի հոգեբանական և ֆիզիկական ընդունակությունների մակարդակում։ Նա գտնում էր, որ բոլոր, նույնիսկ հատուկ կարիք ունեցող երեխաները պետք է կառուցեն իրենց սեփական ուսումնական գործընթացը՝ գրանցելով սեփական անհատականության զարգացումը։ Ֆրենեն դեմ է նախապես որոշել երեխայի համար թե՛ գիտելիքի և թե՛ հմտությունների ինչպիսի պաշար է անհրաժեշտ, նա պնդում է, որ «աշխարհն իրենցն է» և նրանք պետք է կարողանան ինքնուրույն հայտնաբերել գիտելիքը, ինքնուրույն սովորել ուսումնասիրել, ինքնուրույն ճանաչել սեփական հետաքրքրություններն ու հնարավորությունները։ Նման մանկավարժական մոդելում ուսուցիչը դառնում է օգնող-աջակից, ոչ թե՝ հրահանգիչ։ Ուսուցիչը պետք է օգնի աշակերտին հետազոտել, հայտնագործել, ձեռք բերել փորձ, սովորեցնի ինքնուրույն գործել այս աշխարհում։ Նման մանկավարժական, ուսուցման գործընթաց ունենալու համար նախ և առաջ ուսուցիչը պետք է ունենա համապատասխան հոգեկերտվածք, ունենա սովորողի հետ աշխատելու մեծ ինտեգրացիաների, մոտեցումների զինանոց։ Թե՛ ուսուցումը և թե՛ ուսուցչի գործընթացը պետք է ուղղված լինի դեպի աշակերտը։ Ֆրենեն առաջարկում էր և ստեղծեց մանկավարժական գործընթացի մի ամբողջական համակարգ-գաղափարախոսություն, որտեղ առաջնային էր աշխատանքային մանկավարժությունը, երբ սովորողը իր աշխատանքով, ստեղծումով փոխում էր դպրոցական միջավայրը։ Նրա մեթոդոլոգիայում ուսուցումնը նախ և առաջ համարում էր փորձ, փորձառություն։ Աշխատանքային մանկավարժության ձևաչափը նա կառուցում էր համագործակցային ուսուցմամբ։ Սովորողների հեղինակային, ինքնուրույն հայտնաբերած ստեղծած աշխատանքները Ֆրենեն անվանում է «նախագիծ», իսկ համագործակցությունը՝ որպես նախագծերը էլ ավելի լավացնելու, շտկելու միջոց։ Նախագծերը դրանք ինտեգրում էին բոլոր առարկաները, դարձնում ավելի համապարփակ և մի նախագծով աշակերտները յուրացնում էին ավելի խորքային գիտելիքները, հմտությունները։Ֆրենեն նախագծային ուսուցմամբ առարկաների ուսուցումը իրականացնում էր էպոխաներով։ Պիտի ընդգծեմ Ֆրենեի մեթոդում գրատպությունը, սովորողների կողմից հոդվածների ստեղծումը, համատեղ խմբագրական, սրբագրական աշխատանքները և դրանց հանրայնացումը։ Ծանոթանալով Ֆրենեի հետ հստակ տեսնում ես սահմանումներ, որոնք ուղղված են հասարակության առողջացմանը։ Նա հստակ սահմանում է դպրոցի,մանկապարտեզի, Մանկան արգելոցի, տարրական դպրոցի, դաստիարակության նպատակները բարոյական և քաղաքացիական, ծնողներին կոչը, այլ․․․․բոլորը, առանձին-առանձին հասարակության առողջացմանը ուղղված հումանիստական բաղադրատոմսեր են։ Առանձնակի ուշադրության է արժանի Ֆրենեի ինվարիանտները, որոնք ձևավորվել են տասնյակ տարիների փորձաքննութայն արդյունքում և ունեն աքսիոմատիկ բնույթ։ Դրանք այն անփոփոխ սկզբունքներն են, որոնց կիրառության համար Ֆրենեն մշակել է լուսային պայմանանիշեր։ Ինվարիանտները եզակի թեստային համակարգ է, որը կարող է ինքագնահատման թերթիկ դառնալ յուրաքանչյուր մանկավարժի համար, որ կարող է լավացնել նրա աշխատանքը, ի վերջո մանկավարժին օգնել հասկանալ, պետք է ստանձնի նա այդ աշախտանքը, մանկավարժությունը իրենն է, թե՝ ոչ։ Ֆրենեի կողմից ստեղծված մանկավարժական ինվարիանտները՝ կանոնակարգերը, մանկավարժի համար 30 անսխալականության պատվիրաններ են, որ շարունակ մանկվարժ-ուսուցիչը պետք է հայացք նետի դրանց և քննի իր գործունեությունը, եթե ունի այդ հավատամքը։Ինվարիանտներում դու տեսնում ես, շարունակ քո և սովորողի հարաբերությունների կառուցումը, հետևում և համբերում նրա ներառմանը, չես շտապում, գործունեությունիցդ դուրս ես մղում ձևականությունը, քանի որ երեխայի գործի արդյունավետությունը պետք է ուղիղ կապված լինի կյանքի հետ, կենդանի փորձարարական աշխատանք, երեխաների անհատականացմանը ուղղված հայացքի ձևավորում, քիչ խոսք, ձայնի խնայում, որը հաճախ լարում ենք, փորձելով խլացնել ցանկացած աղմուկ, քիչ խոսք, շատ աշխատանք, չէ որ նա, ով զբաղված է իմաստալից աշխատանքով, քիչ է խոսում, ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանք, լավատեսական մոտեցումներ, խթանող ուսուցում, որը կբերի ապագայի մարդկանց ձևավորմանը։Ինվարիանտները հատուկ են Սեբաստացիական մանկավարժությանը, մենք մեր հեղինակային մանկավարժության մեջ դրանք անվերապահորեն որդեգրել ենք, բայց միևնույն է դրանք արժանի են շարունակ թերթելու, անդրադառնալու և նորովի վերադառնալու։Շնորհակալ եմ: