Ուսումնական ձմեռ

Մասնակիցներ` 3-րդ դասարանցիներ

Ժամանակահատված՝ դեկտեմբերի 26 — ից հունվարի 9-ը

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
  • Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորն իմ ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
  • Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
  • Ձմեռային ֆոտոշար
  • Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին
  • Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով

Ավարտուն նյութերը կհրապարակվեն դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում:

Оставьте комментарий