Մանկավարժական ձմեռային ճամբար

  • Դեկտեմբերի 26-28-ին՝ աշխատանք ֆիզիկական միջավայրում
  • Դեկտեմբերի 29,30-ին՝ հեռավար աշխատանք
  • Հունվարի 3-5-ին՝ հեռավար աշխատանք

Բովանդակություն

  • Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, գնահատում
  • Ուսումնական երկրորդ շրջանի նախագծերի հրապարակում
  • Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Աշխատակարգ

Դեկտեմբերի 26

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ գնահատում, հաշվետվություններ
  • հունվարյան ստուգատեսների նախագծերի քննարկում դպրոցների համակարգողների հետ

12։20՝ ընդմիջում

13։00՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

Դեկտեմբերի 27

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ գնահատում, հաշվետվություններ
  • երկրորդ ուսումնական շրջանի ճամբարային նախագծերի, աշխատակարգերի հրապարակում

12։20՝ ընդմիջում

13։00՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

Դեկտեմբերի 28

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ գնահատում, հաշվետվություններ
  • երկրորդ ուսումնական շրջանի ճամբարային նախագծերի, աշխատակարգերի հրապարակում

12։20՝ ընդմիջում

13:00՝ աշխատողների ընդհանուր պարապմունք, ընդհանուր ժողով. Մարմարյա սրահ

Դեկտեմբերի 28-ին ավարտված աշխատանքներ

1․ Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, գնահատում, հաշվետվությունների հրապարակում

2․ Ուսումնական երկրորդ շրջանի նախագծերի հրապարակում (ջոկատներ, ջոկատավարների աշխատակարգեր)

3․ Հունվարյան ստուգատեսների ծրագրերի, օրացույցների հրապարակում

Դեկտեմբերի 29-30-ին, հունվարի 3-5-ին հեռավար աշխատանքի են անցնում դեկտեմբերի 28-ին ժամանակացույցում նշված աշխատանքները կատարած աշխատողները։

Հեռավար աշխատանքի բովանդակությունը

  • Ուսումնական 2-րդ շրջանի նախագծերի, աշխատակարգերի լրամշակում
  • Հունվարյան ստուգատեսների նախագծերի, օրացույցների լրամշակում

Աղբյուրը՝ Մանկավարժության կենտրոնի բլոգ