Հետաքրքիր փաստեր ձյան մասին

1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր: 

2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: 

4. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:

5. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

6. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.)  փողոցները: 

7. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:

8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:

Հ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն․Սանտայի հյուրերը

Ներկայացումը՝  «Սանտայի հյուրերը»

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն

Օրը՝  դեկտեմբերի 19, ժամը՝13.00

Մեկնումը՝ Հյուսիսային դպրոց, ժամը՝ 12:20

Վերադարձ՝  Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, 1․1,1.2 , 2.1,2․2,2.3, 3,1․ 3.2,  3.3  դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝ Լիաննա Ռոզիկյան, Կարինե Մամիկոնյան,Ազնիվ Մանուկյան,Անուշ Աթայան, Մանուշակ Աբրահամյան,Կարինե Խառատյան,Սրբուհի Ներսիսյան, Մանե Հարությունյան, Մարի Միքայելյան

Օգնականներ՝ Քրիստինե Գրիգորյան, Օլյա Մանդալյան, Տաթև Սնջոյան, Աննա Մանուկյան, Սուսաննա Պետրոսյան, Ռոզա Մելիքյան, Անահիտ Կիրակոսյան

Հասցե՝ Սայաթ-Նովա 4

Քարտեզ՝

Նպատակը՝ Ամանորյա ներկայացման դիտում՝ «Սանտայի հյուրերը»:

Ամփոփում՝

Ամանորյա ներկայացումը դիտելուց հետո սովորողները կներակայացնեն ճամփորդությունից ստացած տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգներում։

Paint նկարչական ծրագրով կնկարեն ներկայացումն ու սիրելի հերոսին։

Նախահաշիվ՝ 1500 դրամ ներկայացման տոմս

500 դրամ ճանապարհածախս

Ամանորյա դեկորների պատրաստում

<<Ամանորի ծես>> նախագծի շրջանակում պատրաստվում ենք Ամանորին և պատրաստում ենք դեկորներ մեր դասարանի համար։

Տեդդիի արկածները․Ուսումնական ճամփորդություն

Օր՝ դեկտեմբերի 14

Ժամ՝ 11:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ դասարանի սովորողներ

Մուլտֆիլմի անվանումը՝  Տեդդիի արկածները

Ֆիլմի անոնս՝ այստեղ

Ճամփորդության ղեկավարներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Մարի Միքայելյան

Օգնականներ՝  Աննա Մանուկյան, Ռոզա Մելիքյան

Վայր՝ Սինեմա Սթար. Դալմա Գարդեն մոլ

Նպատակ՝Ամանորյա ֆիլմի դիտում

Խնդիրներ՝

  • Միասին ճանապարհ գնալու հմտությունների զարգացում
  • Ֆիլմի դիտման ընթացակարգի ծանոթացում
  • Կինոդիտումներ կարողանալու մշակույթի ձևավորում կինոթատրոնում
  • Ամանորյա ուրախ և բարձր տրամադրության ստեղծում:

Ընթացքը՝

Նախապես սովորողներին տեղեկացնում ենք ճամփորդության մասին, տեղեկացնում ֆիլմի բովանդակությունը: Ծնողներից նախապես ճշտում ենք մասնակից սովորողների թիվը և պատվիրում մեքենա, որով պետք է կազմակերպենք մեր այցն ու վերադարձը:

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:

Աշխատանքային նախագիծ 12․12․ 2022 — 16․12 ․2022

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Նոյեմբեր ամսին «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողների հետ իրականացնելու ենք՝

Ամանորյա ծես 2022

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական խաղեր՝

Ուսումնական տեսանյութեր՝

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Ալբերտ Մորավիա․ Երբ մտքերը սառչում են օդում /մաս 1-ին/

Ալբերտ Մորավիա․ Երբ մտքերը սառչում են օդում /մաս 2-րդ/

Մուլտֆիլմի դիտում՝ Գրինչ

Ամանորյա ասիկներ

Ընթերցանություն 3, մաս 1-ին

Լեզվագործունեություն.Հայոց լեզու 3-րդ

Շաբաթվա մաթեմատիկա՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ 12․12․ 2022 — 16․12 ․2022»

Ամանորյա ասիկներ

Բարով եկար Նոր տարի,

Տուր մեզի ցորեն, գարի,

Մեր փեթակն ալուր կուզե,

Տանտիկինը յեղ կուզե,

Բուխարիկս մուխ կուզե,

Մեր օջախը փետ կուզե,

Այգուն, բաղջին պտուղ տուր,

Հիվանդություն թող չըլնի,

Ապրիք շատ ու շատ տարի:

***

Հինը գնաց, նորը կու գա,

Հինը ուրախ ճանապարհեք,

Նորի համար պատրաստեցեք

Դուռ, լուսամուտ բացեք,

Ինչ որ կամիք խնդրեցեք,

Թե կյանք, թե խելք, թե մալ,

Ամենքիդ մուրազն ալ

Կու տա, միամիտ եղեք:

Ձեզ շնորհավոր Նոր տարի,

Ապրիք շատ ու շատ տարի:

***

Читать далее «Ամանորյա ասիկներ»

Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում

<<Ամանորյա ծես>> նախագծի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի հետ և պատրաստեցինք կավե ամանորյա խաղալիքներ։

Ամանորյա հրաշքի սպասումով

<<Ամանորի ծես >> նախագծի շրջանակում սովորողների հետ զարդարեցինք մեր այլընտրանքային տոնածառը։Տոնածառը լցվեց սովորողների սիրով և ջերմությամբ։

Սելեստեն Ֆրենե. Մանկավարժական ինվարիանտներ

«Դպրոցը ստեղծեցին, ինչպես և պատվիրել էր սատանան։ Երեխան բնություն է սիրում, իսկ նրան փակեցին չորս պատի մեջ։ Նորմալ է, երբ երեխան ակտիվ է, իսկ իրեն ստիպում են նստել ուղիղ և անշարժ։ Նա սիրում է ամեն ինչ ձեռքով պատրաստել, իսկ իրեն սովորոեցնում են տեսություններ ու գաղափարներ»։
Սելեստեն Ֆրենե

Ֆրենեի մանկավարժության հիմքում դպրոցի և կյանքի միջև կապն է, ուսուցման անհատականացումը յուրաքանչյուր երեխայի հոգեբանական և ֆիզիկական ընդունակությունների մակարդակում։ Նա գտնում էր, որ բոլոր, նույնիսկ հատուկ կարիք ունեցող երեխաները պետք է կառուցեն իրենց սեփական ուսումնական գործընթացը՝ գրանցելով սեփական անհատականության զարգացումը։ Ֆրենեն դեմ է նախապես որոշել երեխայի համար թե՛ գիտելիքի և թե՛ հմտությունների ինչպիսի պաշար է անհրաժեշտ, նա պնդում է, որ «աշխարհն իրենցն է» և նրանք պետք է կարողանան ինքնուրույն հայտնաբերել գիտելիքը, ինքնուրույն սովորել ուսումնասիրել, ինքնուրույն ճանաչել սեփական հետաքրքրություններն ու հնարավորությունները։ Նման մանկավարժական մոդելում ուսուցիչը դառնում է օգնող-աջակից, ոչ թե՝ հրահանգիչ։ Ուսուցիչը պետք է օգնի աշակերտին հետազոտել, հայտնագործել, ձեռք բերել փորձ, սովորեցնի ինքնուրույն գործել այս աշխարհում։ Նման մանկավարժական, ուսուցման գործընթաց ունենալու համար նախ և առաջ ուսուցիչը պետք է ունենա համապատասխան հոգեկերտվածք, ունենա սովորողի հետ աշխատելու մեծ ինտեգրացիաների, մոտեցումների զինանոց։ Թե՛ ուսուցումը և թե՛ ուսուցչի գործընթացը պետք է ուղղված լինի դեպի աշակերտը։ Ֆրենեն առաջարկում էր և ստեղծեց մանկավարժական գործընթացի մի ամբողջական համակարգ-գաղափարախոսություն, որտեղ առաջնային էր աշխատանքային մանկավարժությունը, երբ սովորողը իր աշխատանքով, ստեղծումով փոխում էր դպրոցական միջավայրը։ Նրա մեթոդոլոգիայում ուսուցումնը նախ և առաջ համարում էր փորձ, փորձառություն։ Աշխատանքային մանկավարժության ձևաչափը նա կառուցում էր համագործակցային ուսուցմամբ։ Սովորողների հեղինակային, ինքնուրույն հայտնաբերած ստեղծած աշխատանքները Ֆրենեն անվանում է «նախագիծ», իսկ համագործակցությունը՝ որպես նախագծերը էլ ավելի լավացնելու, շտկելու միջոց։ Նախագծերը դրանք ինտեգրում էին բոլոր առարկաները, դարձնում ավելի համապարփակ և մի նախագծով աշակերտները յուրացնում էին ավելի խորքային գիտելիքները, հմտությունները։Ֆրենեն նախագծային ուսուցմամբ առարկաների ուսուցումը իրականացնում էր էպոխաներով։ Պիտի ընդգծեմ Ֆրենեի մեթոդում գրատպությունը, սովորողների կողմից հոդվածների ստեղծումը, համատեղ խմբագրական, սրբագրական աշխատանքները և դրանց հանրայնացումը։ Ծանոթանալով Ֆրենեի հետ հստակ տեսնում ես սահմանումներ, որոնք ուղղված են հասարակության առողջացմանը։ Նա հստակ սահմանում է դպրոցի,մանկապարտեզի, Մանկան արգելոցի, տարրական դպրոցի, դաստիարակության նպատակները բարոյական և քաղաքացիական, ծնողներին կոչը, այլ․․․․բոլորը, առանձին-առանձին հասարակության առողջացմանը ուղղված հումանիստական բաղադրատոմսեր են։ Առանձնակի ուշադրության է արժանի Ֆրենեի ինվարիանտները, որոնք ձևավորվել են տասնյակ տարիների փորձաքննութայն արդյունքում և ունեն աքսիոմատիկ բնույթ։ Դրանք այն անփոփոխ սկզբունքներն են, որոնց կիրառության համար Ֆրենեն մշակել է լուսային պայմանանիշեր։ Ինվարիանտները եզակի թեստային համակարգ է, որը կարող է ինքագնահատման թերթիկ դառնալ յուրաքանչյուր մանկավարժի համար, որ կարող է լավացնել նրա աշխատանքը, ի վերջո մանկավարժին օգնել հասկանալ, պետք է ստանձնի նա այդ աշախտանքը, մանկավարժությունը իրենն է, թե՝ ոչ։ Ֆրենեի կողմից ստեղծված մանկավարժական ինվարիանտները՝ կանոնակարգերը, մանկավարժի համար 30 անսխալականության պատվիրաններ են, որ շարունակ մանկվարժ-ուսուցիչը պետք է հայացք նետի դրանց և քննի իր գործունեությունը, եթե ունի այդ հավատամքը։Ինվարիանտներում դու տեսնում ես, շարունակ քո և սովորողի հարաբերությունների կառուցումը, հետևում և համբերում նրա ներառմանը, չես շտապում, գործունեությունիցդ դուրս ես մղում ձևականությունը, քանի որ երեխայի գործի արդյունավետությունը պետք է ուղիղ կապված լինի կյանքի հետ, կենդանի փորձարարական աշխատանք, երեխաների անհատականացմանը ուղղված հայացքի ձևավորում, քիչ խոսք, ձայնի խնայում, որը հաճախ լարում ենք, փորձելով խլացնել ցանկացած աղմուկ, քիչ խոսք, շատ աշխատանք, չէ որ նա, ով զբաղված է իմաստալից աշխատանքով, քիչ է խոսում, ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանք, լավատեսական մոտեցումներ, խթանող ուսուցում, որը կբերի ապագայի մարդկանց ձևավորմանը։Ինվարիանտները հատուկ են Սեբաստացիական մանկավարժությանը, մենք մեր հեղինակային մանկավարժության մեջ դրանք անվերապահորեն որդեգրել ենք, բայց միևնույն է դրանք արժանի են շարունակ թերթելու, անդրադառնալու և նորովի վերադառնալու։Շնորհակալ եմ: