Ձմեռային ճամբարի ընթացքում Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատին հյուր եկան մաթեմատիկների ջոկատը ընկեր Անիի հետ միասին։Հանդիպման ընթացքում մաթեմատիկների ջոկատի սովորողները կրտսեր ընկերներին ծանոթացրեցին scratch ծրագրի հետ, որի միջոցով հնարավոր է ուսումնական խաղեր ստեղծել։Հանդիպման ընթացքում սովորողները գրանցվեցին և ծանոթացան ծրագրի գործիքներին։Հանդիպումը շարունակական է լինելու։Համագործակցության ավարտին սովորողները կստեղծեն իրենց մտածած խաղերը և կներկայացնեն իրենց բլոգներում։