Ընդունելություն 2023-2024

Սրբուհի Ներսիսյանի մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։

Սովորողը մասնակցում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների, ձեռք բերում տարատեսակ հմտություններ ու կարողություններ, որոնք ապահովում են նրա համակողմանի զարգացումը։

Կրտսեր դպրոցում սովորողները նաև մասնակցում են տարբեր ծեսերի, համերգների, ցուցահանդեսների, փառատոնների, ստուգատեսների՝ ազգագրական, երաժշտական, ընթերցողական, խոհանոցային, մարզական, տեխնոլոգիական, տրամաբանական և այլն։

Ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ են ուսումնական ճամփորդությունները, որոնք սովորողի համար ուսումնական աշխատանք են։

Ուսուցման կազմակերպման ձևերը տարբեր են։ Առկա ուսուցման ձևից սովորողը կարող է անցնել հեռավար, առցանց-ինքնակրթության, համակցված ձևերին։

Սովորողը, սկսած առաջին դասարանից, աստիճանաբար ձեռք է բերում մեդիահմտություններ, կիրառում նոթբուք-նեթբուք, պլանշետ, որոնց միջոցով ապահովում է մեդիակարողությունների զարգացում, մեդիահմտությունների կիրառում, ամրապնդում։

Կրթահամալիրում գործում են չորս դպրոց-պարտեզներ՝

Արևելյան դպրոց- պարտեզ
Արևմտյան դպրոց- պարտեզ
Հյուսիսային դպրոց- պարտեզ
Հարավային դպրոց- պարտեզ

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, լուսավոր միջավայրում։

Կրթահամալիրի բոլոր շենքերը լուսավոր ու ընդարձակ ուսումնական տարածքներ են, հարմար՝ խաղալու, վազելու, հեծանիվ և ինքնագլոր վարելու, հանգստանալու, ուսումնասիրելու, հետազոտելու, ստեղծելու-ստեղծագործելու, նկարելու-լուսանկարելու, չափելու, համեմատելու, իրագործելու, փորձելու, իրականացնելու համար։ Բակ-պարտեզները կանաչապատ են՝  պտղատու ծառերով,  խնամված խոտածածկ տարածքներով, անցանկապատ:

Սովորողի ուսումնական գործունեության համար միջավայրեր են՝

Սովորողների  ուսուցումը և զարգացումը հաճախ կազմակերպվում են նաև բացօթյա, հիգիենիկ միջավայրում, տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներում, որոնք ապահովում են անցումները գործունեության մի ձևից մյուսին, փոխակերպվող են, շարժական։

Կրտսեր դպրոցում կան դասարան-լաբորատորիաներ, որոնք աշխատանքային տարածքներ են՝ իրենց բաղկացուցիչ մասերով՝

  •  սեղան-աթոռներ
  • սանհանգույց, լվացարան
  • հանդերձարան
  • մարզական տարածք (մարզագորգ)
  • ընթերցարան
  • խաղանկյուն
  • ջերմոց
  • երաժշտական անկյուն
  • ֆիլմեր դիտելու անկյուն
  • շախմատի անկյուն
  • տեխնոլոգիայի անկյուն

Ծրագրի ուսուցումն իրականացվում է Հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան, ըստ ուսումնական պլանի, հետևյալ առարկայական դասընթացներով՝

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով սովորողի համար ուսումնական գործունեության բաղադրիչ է նաև ընտրությամբ գործունեությունը։ Այն լրացուցիչ կրթություն է, որին սովորողը մասնակցում է իր ընտրությամբ։ Նա տարեկան երկու անգամ կարող է մասնակցել  ընտրությամբ գործունեության տարբեր ձևերին՝

 Կրտսեր դպրոցում գործում են նաև ուսումնական լրացուցիչ ծառայություններ

  • Երկարացված օր
  • Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով։

Կրտսեր դպրոցում իրականացվում է նաև լրացուցիչ կրթություն՝

  • Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, կիթառ, շվի, ֆլեյտա)
  • Կերպարվեստ (նկարչություն, քանդակ,  խեցեգործություն)
  • Շախմատ
  • Մարմնամարզություն
  • Լող
  • Պար
  • Կարատե

Ընդունելության կարգ

Առաջին դասարան ընդունվելու քայլերը.

  • Այցելել կրթահամալիր:
  • Ծանոթանալ ուսումնառությանը վերաբերող փաստաթղթերին:
  • Հանդիպել Ծրագրի ղեկավարի, դասվարի հետ. ծանոթանալ, քննարկել հետաքրքրող, հուզող հարցերը:
  • Գրանցվել, մասնակցել «Մուտք» կրթահամալիր ճամբարին:
  • Կնքել ուսումնառության պայմանագիր:
  • Մասնակցել հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցի պարապմունքներին:

Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ.

  • Ծնողներից որևէ մեկի անձնագրի պատճեն
  • Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
  • Երեխայի սոցիալական քարտի պատճեն
  • Հաշվառման մասին տեղեկանք (անձնագրային բաժնից)
  • Պոլիկլինիկայից բժշկական գործ
  • Երկու լուսանկար (3×4 չափսի)

Ուսումնառությանը վերաբերող փաստաթղթեր.

Ուսումնական պլաններ

Ուսումնառության պայմանագրեր

  • 2-4 տարեկանների
  • 5 տարեկանների
  • 1-4-րդ դասարանում սովորողի
  • 5-12-րդ դասարանում սովորողի
  • Հեռավար ուսուցման
  • Լրացուցիչ կրթության
  • Երկարացված օրվա

Սովորողի գործունեությանը վերաբերող՝ ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ավելին՝ այստեղ:

Առաջարկում ենք հետևել՝

 Դպրոցների, քոլեջի  ընդունելության հայտարարություններին ծանոթացեք ենթակայքերում.

  • Արևելյան դպրոց-պարտեզ
  • Արևմտյան դպրոց-պարտեզ
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ
  • Հարավային դպրոց-պարտեզ

Оставьте комментарий