День: 27 января 2023
Ճամփորդություն Գեղասահքի և հոկեի մարզադպրոց

Վայրը՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Օրը՝ Հունվարի 31
Ժամը՝ 12 ։ 00-12 ։ 45
Մեկնում՝ 11։30, վերադարձ՝ 13։30
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Սուսաննա Պետրոսյան
Ուղեկցող մարզիկ՝ Ռոբերտ Խաչատրյան
Հագուստը՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Երթուղին՝ Հյուսիսային դպրոց-Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Քարտեզը՝

Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղերի իրականացում
Խնդիրները՝ սառույցի վրա կանգնելու-սահելու, հավասարակշռությունը պահելու կարողություններ
Արդյունքում՝ պատրաստվում է ֆիլմ օրվա մասին, սովորողներն անհատական բլոգներում պատմում են իրենց տպավորությունների մասին:
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից։
Նախահաշիվ՝
Մուտք՝ 1500 դրամ
Տրանսպորտ՝ 500 դրամ
Էմիլիի արկածները
Էմիլի արկածները (hատված)
Աստրիդ Լինդգրեն
մաս 1-ին
Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:
Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:
Այս անգամ էլ հայրը Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …
— Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:
Читать далее «Էմիլիի արկածները»