Թումանյանական օրեր․ ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ փետրվար ամիս

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նպատակը` 

Ծանոթացում Թումանյանի ստեղծագործություններին

Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում /պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը/
  • Ստեղծագործական մտքի զարգացում /նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը/
  • Մեդիահմտությունների զարգացում /ստեղծել դասարանական-ընտանեկան աուդիոգրքեր, Էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր/
  • Համագործակցային հմտությունների զարգացում /թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն/

Լեզվագործունեություն

Ռոդարիական հնարքների կիրառում`

  • Հեքիաթին նոր ավարտ կամ նոր սկիզբ հորինել
  • Հեքիաթների շիլափլավ
  • Խառնել հեքիաթի հաջորդականությունը

Ստեղծագործությունների ցանկ՝

Թումանյանը՝ բերանացի


Մանուկն ու ջուրը
Թռչունի մտածմունքը
Ամենից լավ տունը
Գարնան առավոտ
Շունն ու կատուն
Անբան Հուռին
Բարեկենդանը
Ձախորդ Փանոսը
Տերն ու ծառան

Տեխնոլոգիա-խոհանոցային գործունեություն
Թումանյանական հերոսների պատրաստում`

  • Կավից, խմորից, մթերքներից

Մեդիատեխնոլոգիա

  • PowerPoint ծրագրով ստեղծել Թումանյանի ստեղծագործությունների մեդիափաթեթ

 Երաժշտական գործունեություն

Ունկնդրում և վերհիշում ենք թումանյանական տեքստերով երգերը:

Ընտանեկան նախագծեր.

  • «Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:
  • Ընտանիքում` հարազատների, տատիկ-պապիկների, ծանոթ-բարեկամների հետ թումանյանական ստեղծագործությունների պատմում, դերախաղ:

Ուսումնական ճամփորդություն

Թումանյանի անվան Տիկինիկային թատրոն

Թումանյանի զբոսայգի

Նախագծի արդյունքում

Արդյունքում ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են սովորողի անհատական բլոգում, դասարանական բլոգում, ենթակայքում։

Оставьте комментарий