Месяц: Февраль 2023
Զատիկ․ուսումնական նախագիծ
Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի լանջեր, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցներ՝ սովորողներ, ծնողներ, հյուրեր
Նպատակը՝
Ծաղկազարդի, Զատկի մասին ծանոթացում։
Խնդիրները՝
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
- ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում։
Աղայանական օրեր
Աղայան Ղազարոս Ստեփանի (Ապրիլի 5, 1840 — Հունիսի 20, 1911), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Աղայանը ամենահայտնի հայ հեքիաթագիրներից է։ Նրա հեղինակած հեքիաթներից շատերը հիմնված են ժողովրդական ավանդությունների վրա։
Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝
«Աղայանական շաբաթ» նախագծի տևողությունը՝ մարտ — ապրիլ :
Նախագծի նպատակը և խնդիրները ՝
- Ուսումնասիրել Ղ. Աղայանի կյանքը , ստեղծագործությունները :
- Զարգացնել սովորողի ստեղծագործական երևակայությունը :
- Բանավոր խոսքը:
- Ինքնուրույն , խմբային աշխատելու կարողությունը :
Մայրենի
Աղայանի ստեղծագործությունների ընթերցում , քննարկում : Օգտվելով «Ջաննի Ռոդարի» մեթոդից հորինել նոր , շիլաշփոթ հեքիաթներ: Աղայանական հերոսներին միանում են այսօրվա հեքիաթների մի քանի հերոսներ:
Աղայան +Ռոդարի
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3 — 1 դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը
Ռոդարիական հնարքները օգտագործում ենք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում
Նպատակն ու խնդիրները
Ճանաչել Ջ.Ռոդարիին և նրա ստեղծագործությունները:Նախգիծը զարգացնում է սովորողի վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը , սովորեցնում է ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, կիրառելով նաև մեդիագիտելիքներն ու մեդիահմտությունները :
Քանի-որ նախագիծը համընկնում է Աղայանական օրերի հետ, Աղայանի և Ռոդարու հեքիաթները կփորձենք խառնել իրար:
Առաջադրանքի տեսակները
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Մուլտֆիլմի դիտում քննարկում
Հեքիաթներ՝- Պաղպաղակե դղյակը , Թե ինչպես կապիկները ճամփորդեցին , Թարս հարցեր , Կապույտ լուսացույցը
Մուլտֆիլմերի դիտում քննարկում— Ցրված Ջովանին , Չիպոլինոյի արկածները
Ուսումնական գարուն
Ժամանակահատված՝ մարտի 27․03-02․04․2023
Մասնակիցներ՝ 3․1 դասարանի սովորողներ
Նպատակը`
- Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
- Բույսի, եղանակի, երևույթի, օրվա փոփոխությունների դիտարկում
- Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
- PowerPoint ծրագրի կիրառում
Խնդիրները՝
- Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
- Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
Աշխատանքը`
- Պատմի՛ր գարնանը տեղի ունեցող փոփոխությունների մասին․
Քո տան պատշգամբից, պատուհանից, բակից դիտարկի՛ր բույսերի, թփերի, ծաղիկների, ծառերի հետ տեղի ունեցող փոփոխությունները։ Դիտարկի՛ր նաև օրվա եղանակային փոփոխությունները։ Լուսանկարների, տեսագրությունների և պատումների օգնությամբ աշխատանքդ ուղարկի՛ր m.miqaelyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։ - Գարնանային ֆոտոշարերի ստեղծում՝ Գարունն իմ բակում
- Մայրիկս նման է․․․ /աշխատանք PowerPoint կամ Paint նկարչական ծրագրով/
- Իմ կենդանին… /տեսանյութ/
Գարնանային ընթերցանություն
Սիրելի՛ սովորող, արձակուրդային շաբաթվա ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը և ընթերցի՛ր: Կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:
Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝
Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Թուխը և բոլոր-բոլորը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին»
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
Դոնալդ Բիսեթի «Հեքիաթներ»
Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Կարդացածդ գրքի մասին պատմի՛ր
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել /վերնագիրը, հեղինակի անունը/
- Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին
Նախագծի ընթացքում և արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում։
Ձոն․Տեխնոլոգիական ստուգատես
Ժամանակահատվածը՝ 1․03 — 7.04
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարան
Նախագծից ակնկալվող արդյունքներ — Մայրիկների մանկությունից տեղեկությունների, մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում ։ Երգերի միջոցով օտարալեզու բառապաշարի հարստացում , բացիկների ստեղծում, կավե կախազարդերի պատրաստում , երգերի, բարեմաղթանքների , մեդիահամերգի նվիրում:
Նախագծի ընթացքը — Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ և եթե հիշում են ինչպիսի՞ եղանակ է եղել այդ օրը:
Տատիկ-պապիկներից հավաքել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին տեղեկություններ:
Տեղեկանալ, թե
Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել նրանց հետ, ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ,ի ՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք։
Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը) մասին: Կարելի է նկարել մայրիկներին:
Համացանցից փնտրել , գտնել գեղեցիկ բանաստեղծություններ, երգեր, պատրաստել ռադիոնյութեր, տատիկ-պապիկներից հավաքագրել մեր ծնողների մանկության ամենասիրելի երգերը ,սովորել հրապարակել կայքում: Տեղեկատվություն հավաքել , թե երբ են ստեղծվել այդ երգերը , ովքե՞ր են հեղինակները ,ի՞նչ հետաքրքիր պատմություն կա այդ երգերի հետ կապված։ Ստեղծել ռադիոնյութեր։
Սովորել օտարալեզու նոր բառեր ,արտահայտություններ։
Տեխնոլոգիայի դասաժամերին կախազարդեր պատրաստել, թրծել:
Աշխատանքային նախագիծ 27․ 02 փետրվարի-մարտի 03. 03-2023
Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`
- ախտահանիչ միջոց
- թաց և չոր անձեռոցիկներ
- անհատական ջրի շիշ, թերմոս
- դիմակ
Իրականացվող ուսումնական նախագծեր՝
Փետրվար ամսին «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողների հետ իրականացնելու ենք՝
Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական խաղեր՝
- Գումարում — խճանկար 100-ի սահմանում
- Հանում — խճանկար 100 -ի սահմանում
- Բազմապատկում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
- Բաժանում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
- Ժամացույց
Ուսումնական տեսանյութեր՝
- Թվերի կլորացում
- Եռանիշ թվերի գումարում
- Եռանիշ թվերի հանում օրինակ 1
- Եռանիշ թվերի հանում օրինակ 2
- Գումարման և հանման գործողություն բաց թողնված գործակցով
- Բազմապատկում և բաժանում բաց թողնված գործակցով
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝
«Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» Հովհաննես Թումանյան
Ես և շրջակա՝ Մեր առողջությունը, մեր սնունդը, մեր զգայարանները .Ինչպես պետք է վարվել վտանգավոր իրավիճակներում
Լեզվագործունեություն.—Հայոց լեզու 3-րդ
Читать далее «Աշխատանքային նախագիծ 27․ 02 փետրվարի-մարտի 03. 03-2023»Ուսումնական ճամփորդություն Հ․Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն․Սուտլիկ Որսկանը
Օրը՝ փետրվարի 24
Մեկնումը՝ 11:15
Ժամանումը՝ 13:30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4
Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Սուտլիկ Որսկանը» ներկայացումը:
Ամփոփում՝
Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։
Նախահաշիվ՝
Ներկայացման տոմս՝ 1500 դրամ
Տրանսպորտ՝ 500 դրամ