Ձոն․Տեխնոլոգիական ստուգատես

Ժամանակահատվածը՝ 1․03 — 7.04

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-1 դասարան

Նախագծից ակնկալվող արդյունքներ — Մայրիկների մանկությունից տեղեկությունների, մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում ։ Երգերի միջոցով օտարալեզու բառապաշարի հարստացում , բացիկների ստեղծում, կավե կախազարդերի պատրաստում , երգերի, բարեմաղթանքների , մեդիահամերգի նվիրում:

Նախագծի ընթացքը — Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ և եթե հիշում են ինչպիսի՞ եղանակ է եղել այդ օրը:

Տատիկ-պապիկներից հավաքել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին տեղեկություններ:

Տեղեկանալ, թե

Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել նրանց հետ, ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ,ի ՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք։

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը) մասին: Կարելի է նկարել մայրիկներին:

Համացանցից փնտրել , գտնել գեղեցիկ բանաստեղծություններ, երգեր, պատրաստել ռադիոնյութեր, տատիկ-պապիկներից հավաքագրել մեր ծնողների մանկության ամենասիրելի երգերը ,սովորել հրապարակել կայքում: Տեղեկատվություն հավաքել , թե երբ են ստեղծվել այդ երգերը , ովքե՞ր են հեղինակները ,ի՞նչ հետաքրքիր պատմություն կա այդ երգերի հետ կապված։ Ստեղծել ռադիոնյութեր։

Սովորել օտարալեզու նոր բառեր ,արտահայտություններ։

Տեխնոլոգիայի դասաժամերին կախազարդեր պատրաստել, թրծել:

Оставьте комментарий