Ուսումնական ճամփորդություն․ Էդիթ Պրինտ հրատարակչություն

Այսօր 3.1 դասարանը ուղևորվեց դեպի Էդիթ պրինտ հրատարակչություն `տեսնելու,թե ինչ ճանապարհ է անցնում թուղթը մինչև գիրք դառնալը։ Սովորողները մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ նայում էին, հարցեր տալիս, թե որ գործողությունից հետո,ի՞նչ տեսք է ունենում գիրքը և անհամբեր սպասում վերջնական արդյունքին։ Նրանք ամենից շատ հավանեցին գրքի ավելորդ մասերի հեռացման գործընթացը։ Դրական լիցքերով, ուրախ տրամադրությամբ վերադարձան դպրոց` անցկացնելով անմոռանալի օր։ Ավելին կարող եք տեսնել տեսանյությում։