Ծառերը, որպես բնության հուշարձաններ

Ժամանակնահատվածը՝ ապրիլ — հունիս ամիսներ

Նախագծի նպատակը

Քաղաքի, համայնքի, բակի համար պատմամշակութային և բնապահպանական արժեք ունեցող ծառերի, թարմաների հայտնաբերում և պահպանում, ինչպես նաև պետության կողմից հատուկ պահպանվող բնապահպանական նմանատիպ օբյեկտների կարգավիճակի հստակեցում, Հին ծառերի ազգային փաթեթի ստեղծում, սովորողների ուշադրության սևեռում էկոլոգիական նմանատիպ օբյեկտներին:

Քայլեր՝

  • Ծառերի, թարմաների ուսումնասիրություն
  • Հետազոտական, լրագրողական աշխատանքներ
  • Լուսանկարչական, գրաֆիկական աշխատանքներ

Հետազոտել, լուսանկարել,  ցուցադրել կենդանի բնության հուշարձան հանդիսացող ծառերի, թարմաների  գեղեցկությունը, կարևորությունը բարձրացնել նրանց  մշակութային, բնապահպանական նշանակությունը,  հետաքրքրությունը: Նպաստել նպաստել այդ հուշարձանների պահպանմանը՝պետական մարմինների, մասնագետների և լայն հասարակության մասնակցությամբ:

Արդյունքում «Կենդանի բնության ծառ-հուշարձանները» լուսանկարչական ցուցադրություն/այդ թվում էլեկտրոնային/:

Աղբյուրը՝  Քնարիկ Ներսիսայինի բլոգից

Оставить комментарий