Ելք ստուգատես
4.Ուսումնական պլանի հետ կապված կառաջարկեի, որպեսզի փոփոխվի ընտրության ժամերի ձևերը՝ այսինքն ընդլայվեն և գործեն ընտրության այլ խմբեր։
Նաև կառաջարկեի, որպեսզի օտար լեզուների դասաժամերը անցկացվեին երկուական խմբերով՝ խմբերը բաժանելով ըստ սովորողների կարողությունների։
Օտար լեզուների 20 րոպեական դասաժամով ուսուցումը հարմար է միայն առաջին դասարանում, երկրորդ և երրորդ դասարաններում ավելի նպատակահարմար է և արդյունավետ դասաժամը կազմակերպել 40 րոպեով։
5.Հաջողված հեղինակային ծրագրերից համարում եմ <<Հարթակում ծնողն է >> նախագիծը, որը մեծ զարգացում ունեցավ՝ դառնալով համադպրոցական։
Կցանկանայի առանձնացնել <<Արտադրությամբ ուսուցում>> նախագիծը, որը իմ դասարանի հետ մեծ արդյունք է ունեցել։Նախագիծը իրականացրել ենք ուսուցման երեք տարիների ընթացքում՝ մասնակցելով ցուցահանդես-վաճառքների, իսկ վաճառքից ստացված արդյունքը փոխանցվել է << Սեբաստացիներ հիմնադրամին>> ՝ տարբեր նախագծերի իրականացման համար։