Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Օրը՝ Մայիսի 5

Ժամը՝ 11:05-12:35

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-4-րդ դասարաններ

Համակարգողներ՝ Սոֆյա Մամյան, Մարի Միքաելյան, Սրբուհի Ներսիսյան

Նպատակը՝

«Սովորող-սովորեցնող» նախագծով այցելություն կրտսեր սեբաստացիներին, ստեղծագործական հմտությունների փոխանցում, նոր պատմությունների հորինում։

Խնդիրները՝

Խոսքի զարգացում, մտքերն ազատ արտահայտելու կարողությունների բարելավում, ընթերցածն ու հորինածը հետաքրքիր ներկայացնելու հմտությունների ձեռքբերում, փոխանցում։

Նախագծի ընթացքը, նկարագրությունը՝

1)Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիները «Կարդում ենք Ռոդարի» նախագծի շրջանակներում կծանոթանան Ջանի Ռոդարի․ «Ստեղծագործական երևակայության քերականություն»․ «Ստեղծագործական երկանդամություն» խաղ-հնարքին։
կստեղծեն վերնագրեր, կընտրեն ու կգրեն երևակայական պատմւթյուններ։

2) 4-րդ դասարանցիներն իրենց իսկ առաջարկով պատրաստվում են այցելել երրորդ դասարանցիներին և ներկայացնել նրանց իրենց երևակայական պատմությունները, որոնք ունեն երեք ավարտ, իսկ 3-րդ դասարանի սովորողները կընտրեն իրենց ամենից շատ դուր եկած ավարտը, այնուհետև կմեկնաբանեն, թե ինչու է տվյալ ավարտը ընտրվել իրենց կողմից։ Իսկ հետո իրենք՝ երրորդցիները «Ստեղծագործական երկանդամություն» խաղ-հնարի միջոցով կընտրեն վերնագրեր և իրենք էլ կգրեն երևակայական պատմություններ՝ երեք ավարտով, փոխայցելության միջոցով կամփոփենք նախագիծը։

Արդյունքում՝ համագործակցային մեդիանյութերի ավելացում, տեսանյութեր, հմտությունների փոխանցում․ կրտսեր սեբաստացիների ստեղծած-հորինած երևակայական պատմությունների հրապարակում։

Оставьте комментарий