Օրը՝ մայիսի 17, ժամը 10:00-11։00
Վայրը՝ սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 3․3 դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան Սրբուհի Ներսիսյան, Սուսան Պետրոսյան
Ծրագրում՝
- Շարային վարժություններ, նախավարժանք
- Մարզական խաղեր
- Հեծանվավարություն
Գնդակը տանել–բերել
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:
Читать далее «Մարզատոն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում»