«Ելք» ստուգատեսը Համաբարձման ծեսով դեպի Անտառուտ
Օրը՝ մայիսի 25
Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 14։30
Վայրը՝ Արագածոտնի մարզ, Անտառուտի միջն․ դպրոց
Համագործակցող դպրոցի կոնտակտային անձինք՝ դասվար՝ Ժաննա Հարությունյան,հեռ՝ 093 40 06 13, տնօրեն՝ Սուրիկ Շմավոնյան
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1, 3-3 դասարանի և Անտառուտի միջն դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ
Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, , Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան,
Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Սիրանույշ Պետրոսյան
Ճանապարհի քարտեզն՝ այստեղ
Նպատակը.
- «Բլեյան բաց ցանցով» ծեսի փոխանցում, տարածում,
- «Համբարձման ծես» նախագծի իրականացում,
- «Հակաբացիլ Կոմիտաս 2023» նախագծի ներկայացում
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
Նախապատրաստական աշխատանքներ
- Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Համբարձման ծեսը
- «Համբարձման ծես»-ի փաթեթը փոխանցել Անտառուտի դպրոցի դասավանդողներին
- սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,
- պատրաստել Վիճակի տիկնիկ, պսակ հյուսելու տարբերակներ,
- ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստել են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
- որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը,
- տեղեկություններ ստանալ վայրի մասին,
- կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը (ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում)
- օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- վերհիշել ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցանկը.
Ընթացքը`
- 9:30 — մեկնում Հյուսիսային դպրոցից
- 10։30 — Ծանոթացում, Անտառուտի միջնակարգ դպրոցի սովորողների հետ
- 11։00- Քայլք Համբարձման ծեսի մատուռ՝ Կաթնաղբյուր
- 11։30 — Համբարձման ծես — ծաղկեպսակների հյուսում, երգ, պար, համբարձման, մարզական խաղեր, Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց նախագծերի իրականցում-ներկայացում
- 12։30 — Բացօթյա նախաճաշ
- 13։00 — «Հակաբացիլ Կոմիտաս 2023» նախագծի մեկնարկ, միջավայրի խնամք
- 13:30 — մեկնում Անտառուտից
Անհրաժեշտ պարագաներ՝
- Հարմար ուսապարկ, հագուստ, մարզակոշիկներ
- Արևապաշտպան գլխարկ,
- Հիգիենիկ պարագաներ(թաց և չոր անձեռոցիկներ)
- Աղբի հավաքման համար տոպրակներ, ձեռնոցներ
- Անհատական թվային միջոցներ՝ հեռախոս, ֆոտոապարատ
- Բրդուճներ
- Բուժարկղիկ (վերցնում ենք բուժկետից)
Արդյունքում՝
- Ուսումնական նախագծի արդյունքները լուսաբանվում են դասարանական բլոգում:
սովորողը կիմանա
- ազգային ծեսերը,
- ազգային սովորույթները,
- ազգային ավանդական պարերը,
- հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
- ծիսական կերպարները,
- ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
- ծիսական պարագաները:
կկարողանա
- երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
- պատրաստել ծիսական պարագաներ,
- խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
- համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
- ծեսին նոր կյանք տալ:
Ուսումնական նյութեր՝
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
Խընձորը ծառի վըրա,
Այ արևը, արևը,
Սոխակը սարի վըրա:
Ում տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2
Արև ելավ էն սարից,
Այ արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարից:
Ում տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2
Հենց որ ծագի արևը,
Այ արևը, արևը,
Քեզի ղըրկեմ բարևը:
Ում տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2
Հոյ, Մարիամա
Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Ծաղիկ ունիմ, ալա է,
Ալա չէ, ալվալա է,
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Նռան հատիկ, լալա է:
Լուսնակը բոլորել է,
Ամպի մեջ մոլորել է,
Մայրամի պարի համար
Զուռնաչուց խըռովել է:
Համբարձման ծիսական ասիկներ, խաղիկներ
Վիճակ, վիճակ, ծաղկավիճակ,
Շալե շապիկ, նախշուն կոճակ
Եզան տարան տիրոջ դուռը,
Ճատկին զարկին կարմիր նուռը,
—
Վիճակ, վիճակ, Վիճակի չիչակ,
Վարդ, մանուշակ, Ոսկի կոճակ:
—
Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի
—
Աստված մեզ տա թող բարին,
Մեր մուրազը կատարի:
—
Էսօր մեծ Համբարձում է,
Ծաղիկների հարցում է,
Աստված երկինք համբարձվավ
Ամենքի բախտ բարձավ։
—
Տեսեք վիճակն ի՞նչ կուզի,
Սրտի ուզածն ի՞նչ ի,
Սարերով ցորեն կուզի,
Արտերով գարի կուզի:
—
Դուռը բացեք, մարդ եկավ,
Սինին լիքը վարդ եկավ,
Գովեմ, գովեմ, ում գովեմ,
Մեր ․․․ին գովեմ։
Համբարձման խաղեր
- Ուժախաղեր
- մարզական խաղեր
Արդյունքի ներկայացում
Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, պատումի տեսքով: