
Մասնակիցներ՝ 3-1 դասարան
ժամանակահատվածը-մայիս-հունիս
Նախագծերի իրականացման վայրը՝ Տիգրան Հայրապետյան գրադարանի ընթերցասրահ, քաղաքային գրադարաններ, գրախանութներ
Նպատակը՝
- գրադարաններից օգտվելու մշակույթի զարգացում
- ընթերցանության խրախուսում
- լեզվամտածողության զարգացում
- ստեղծագործական երևակայություն
- ինքնաներկայացում
- Սովորողների մոտ ձևավորել սեր դեպի ընթերցանությունը
Խնդիրներ
- Փնտրել, գտնել սովորողների տարիքային առանձնահատկություններին համապատասխան ստեղծագործություններ
- Հնարավորություն տալ սովորողին ճանաչելու հնարավորինս շատ հեղինակների
- Այցելել գրադարաններ, գրախանութներ
- Ձևավորել վերլուծական միտք
- Ընտանեկան դպրոցի ներգրավում ընթերցողական նախագծերին
Ընթացքը՝
Փուլ 1-ին
- Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան
- Ընթերցանություն գրադարանում
- Անդամագրում գրադարանին
- Գրքերի ընտրություն
- Ընթերցում տանը
- Գրքերի փոխանակում
- Դասարանում գրքասերի անկյունի ստեղծում
Փուլ 2-րդ
- Հեքիաթի ժանրի ուսումնասիրում
- Խմբագրական փուլ
- Մուտքագրված հեքիաթների նկարազարդում
- Տպագրական փուլ
- Հեքիաթագրքերի շնորհանդես
Նախագծային աշխատանքի ուսումնական ռեսուրս Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն» և այլ հեղինակների ստեղծագործություններ:
Արդյունքները կամփոփվեն նաև դասարանական բլոգում և սովորողների բլոգում: